Ժամանակն ու տեխնոլոգիաները հեռուստացույցները դարձրեցին բարակ ու նեղ սարքեր, այնքան նեղ ու բարակ, որ դրանք գրեթե ձուլվեցին պատի հետ: Այլևս հնարավոր չէ հեռուստացույցի վրա գեղեցիկ ու սիրելի իրեր դնել: Օրինակ, լուսանկարներ, արձանիկներ, ծաղկամաններ կամ նույնիսկ փռել ժանյակապատ կամ ձեռագործ սփռոցներ:
Հիմա հեռուստացույցները օժանդակ գործողությանը պիտանի չեն: Այլ տարբերակն են հին ու բարի, արկղ հիշեցնող հեռուստացույցները, որոնց վրա ոչ միայն արձանիկներ ու սկուտեղներ էին դրվում, այլև օգտագործվում էր դրանց արկղային ֆորման:
Կարելի է ջուր լցնել, ձկներ բուծել ու հիանալ էկրանից երևացող ոսկե ձկնիկներով ու տարուբերվող ջրային տարերքով: Ջրահարսն էլ վերևից կնայի, թե ինչպես է հեռուստացույցում պահպանվում կյանքը՝ արդեն որպես հեքիաթային միջավայր:
Նունե Հախվերդյան
Լուսանկարը՝ Գեղամ Վարդանյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: