Տնտեսության, բիզնեսի, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և ստարտափների թեմաներով գրող և մասնագիտացած լրագրողների համար անցկացվելու է 5-օրյա դասընթաց Հայաստանում:
Այն նպատակ ունի զարգացնել և ընդլայնել ընտրված լրագրողների հմտությունները: Դրսից հրավիրված մասնագետների օգնությամբ մասնակիցները հնարավորություն կունենան նշված թեմաներով լայն և մասնագիտացված լսարանի հետաքրքիր և գրավիչ հոդվածներ պատրաստել:
Ընտրված մասակիցները տեսական և պրակտիկ նյութերի միջոցով կծանոթանան աշխարհի տենդենցներին, հոդվածներ պատրաստելու նորագույն մեթոդներին: Ստացած հմտությունների կօգնեն նրանց դասընթացի երկորդ մասում պատրաստել 5-10 հոդվածներ իրենց նախասիրությունների շրջանակներում: Այնուհետև կքննարվեն հոդվածները՝ դրանք բարելավելու առաջարկներով:
Դասընթացին հայտ ուղարկելու համար լրագրողը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
- Ունենա նշված ոլորտներում աշխատանքային փորձ:
- Գրավոր և բանավոր անգլերենի լավ իմացություն:
- Բաց լինի նոր գիտելիքների ձեռք բերման, նոր համագործակցության և թիմային աշխատանքի համար:
Ընտրվելու են 12 լրագրողներ: Իսկ մինչ դա պետք է ուղակել հետաքրքրության հայտ և ինքնակենսագրական [email protected] հասցեին մինչև հոկտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն: Մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: