Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է գործող լրագրողներին՝ մասնակցելու Տեղեկությունների ստուգման աշնանային դպրոցին։
Դպրոցը միջազգային է, մասնակցում են լրագրողներ Հայաստանից և Վրաստանից, և դասընթացներն անցկացվելու են 2 երկրներում: Բացման դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի վերջին Թբիլիսիում:
Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան միջազգային և տեղական փորձագետների հետ քննարկելու փաստերի ստուգման և տեղեկությունների ճշգրտման սկզբունքները, գոյություն ունեցող մոտեցումները, ծանոթանալու լավագույն փորձին, փորձարկելու գործիքներ և հմտություններ, ինչպես նաև իրականցնելու նոր նախագծեր:
Մասնակցել կարող են հայաստանյան լրատվամիջոցների լրագրողները, ովքեր հետաքրքրված են տեղեկությունների ստուգման նոր գործիքներն ու հմտությունները խմբագրությունում և իրենց աշխատանքում կիրառելու, հայ և վրացի գործընկերների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությամբ, և պատրաստ են մասնակցել դպրոցի բոլոր հանդիպումներին: Դասախոսությունների մի մասը լինելու է անգլերեն. դրանք կթարգմանվեն ռուսերեն:
Հետաքրքրված անձինք պետք է [email protected] էլ փոստի հասցեին ուղարկեն՝
- ինքնակենսագրություն
- առնվազն 3 լրագրողական աշխատանքի հղում
- համառոտ նկարագրություն, թե տեղեկությունների ստուգման ինչ մեթոդներ/գործիքներ են կիրառումլ, և ինչու են ուզում մասնակցել դպրոցին:
Դիմումների ընդունման վերջնժամկետը սեպտեմբերի 12-ն է:
Դպրոցն իրականացվում է Թբիլիսիի՝ Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի (GIPA) և չեխական “Transitions” (TOL) կազմակերպության հետ համատեղ՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ “Transitions” (TOL) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ապակոդավորելով կեղծ տեղեկատվությունը. պրոֆեսիոնալ և ուսանող լրագրողների կրթական ծրագրի», ինչպես նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կեղմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: