Միավորված ազգերի քաղաքակրթությունների դաշինքը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրավիրում են ներկայացնելու հետաքրքիր և յուրահատուկ տեսանյութեր միգրացիայի թեմայով:
Մի աշխարհում, որ հաճախ բնութագրվում է անհանդուրժողականությամբ, կրոնական և մշակութային բաժանումներով, երիտասարդների համար շատ կարևոր է ճանաչել իրողությունը՝ որպես սոցիալական փոփոխությունների կրող: «PLURAL+»-ի նպատակն է տոնել բազմազանությունը և սոցիալական ներառումը:
Միջոցառումը խրախուսում է երիտասարդներին անդրադառնալու հիմնական մարտահավերներին, սոցիալական ներառման, համախմբվածության, միգրանտների ինտեգրման, ինքնության հարգանքի, մարդու իրավունքների իրացման հնարավորություններին: Մասնակցությունը բաց է տեղական և միջազգային վիդեո արտադրողների համար:
Կարող են մասնակցել մինչև 25 տարեկան երիտասարդները՝ ներկայացնելով կարճ տեսանյութեր, առավալագույնը 5 րոպե տևողությամբ: Խրախուսվում են իրական պատմությունները՝ իրական հերոսներով, որոնք միտված են միջմշակութային երկխոսությանն ու փոխըմբռնմանը:
2009թ-ից սկսած յուրաքանչյուր տարի միջազգային հեղինակավոր ժյուրին ընտրում է մրցանակաբաշխության հաղթողներին տարբեր տարիքային խմբերում ( մինչև 12, 13-17, 18-25): Հաղթողները ստանում են 1000 դոլար, ինչպես նաև հրավիրվում են Նյու-Յորք (ճանապահային ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են), որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքները «PLURAL+ Youth Video Festival»-ին:
Հաղթողները պարգևատրվում են մրցանակներով նաև գործընկեր կազմակերպությունների կողմից, ստանում մասնագիտական հնարավորություններ՝ ամբողջ աշխարհում ներկայացնելու իրենց աշխատանքը ֆիլմերի և տեսաֆիլմերի փառատոների, գիտաժողովների և այլ իրադարձությունների ընթացքում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Մրցանակաբաշխության մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: