Մեդիա իրավունքի 13-րդ միջազգային ամառային դպրոցը բաց է հայտերի համար: Դասընթացի շրջանակներում քննարկվելու են խոսքի ազատության, պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության, լրատվամիջոցների գործունեության կարգավորման և այլ հարցեր:
Ամառային դպրոցի շրջանակներում առանձին ուշադրության է արժանանալու մեդիա իրավունքի ոլորտում եվրոպական և միջազգային չափանիշերի կիրառման հարցը, մասնավորապես, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը: Ինչպես նաև քննարկվելու է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, «Հոդված 19»-ի հետ առնչվող հարցեր, Ուկրաինայի և այլ երկրների օրենսդրական կարգավորումներ:
Դասընթացը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 10-28-ը Կիևում: Օնլայն հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 21-ն է: Ընտրվելու են 20 մասնակիցներ: Կազմակերպիչները հոգում են կացության, մասնակիորեն սննդի (ճաշ), ուսումնական նյութերի ծախսը: Ճանապարհածախս չի տրամադրվում: Դպրոցին մասնակցելու համար հարկավոր է տեղում որպես գրանցման գումար վճարել 40 եվրո:
Ծրագրի այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: