2017.03.24,

Պատկեր

5000-ից սկսած

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սեփական լրատվամիջոցի գովազդն ու տարածումը բարդ է շուկայական հարաբերություններ ունեցող երկների համար: Խորհրդային տարիներին թերթերը գովազդելու ու մարդկանց բաժանորդագրվել դրդելու համար հարկավոր էր ընդամենը հրամայել: Բաժանորդագրությունը պարտադիր պայման էր, որին ենթարկվում էին բոլորը:

Պետք է, պետք չէ, պիտի գումար մուծեիր թերթերի համար, այլապես պահումներ կարվեին աշխատավարձից:

Վաղ սովետական շրջանում, երբ մեդիա-քաղաքացի հարաբերությունները դեռ սահուն ու միակողմանի ձևաչափ չէին ընդունել, թերթերի տարածումը կատարվում էր ավելի ստեղծարար կերպով: 1924 թվականին «Ավանգարդ» թերթը մի ողջ քարոզարշավ էր սկսել, ցույց տալու համար, թե որքան կարևոր է թերթը ստանալ ողջ տարվա ընթացքում ու դառնալ պատասխանատու մեդիա սպառող:

«Կոմսոմոլիստ, շուտ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ և քո օրինակով վարակիր գյուղի և քաղաքի երիտասարդությանը»,- ասվում էր թերթի գրեթե բոլոր համարներում:

Հետաքրքիր է, որ թերթը պարբերաբար բարձրացնում էր սպասվելիք բաժանորդների շեմն ու նշում այն թիվը, որը պետք է հաղթահարվի ամեն ամիս: Նվազագույնը 5 000 մարդն էր, հետո՝ 6 000, և այդպես շարունակ:

«Բարձրացրու թերթիդ տիրաժը, դրանով կբարձրացնես քեզ ու քո միությունը»,- տպագրվում էր պատկերազարդ գովազդային սյունակներում: Նաև հիշեցվում, որ ամսական ընդամենը 25 կոպեկ մուծելով կդառնաս ոչ միայն իրազեկ, այլև հայրենասեր:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *