«Perspektivy» («Հեռանկարներ») ծրագիրը հայտարարում է հայտերի ընդունում վարպետության դասերի համար: Մասնակիցները կծանոթանան իրադարձությունների հաղորդման ժամանակ համաշխարհային մեդիայի հնարավորությունների օգտագործմանը:
Իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու համար լրագրողները հնարավորություն կստանան ճիշտ նախապատրաստվել հարցազրույցի, տեքստ մշակել, աշխատել թվային տեխնիկայի հետ: Փորձառու թրեյներներն ու մենթորները կօգնեն նրանց հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը, կսովորեցնեն աշխատել մուլտիմեդիա գործիքներով, աշխատանքները տարածել եւ առաջ մղել սոցիալական ցանցերում:
Վարպետության դասերն անց են կացվելու երկու փուլով.
Ապրիլի 21-23- Նորությունների և ռեպորտաժների ներկայացման համար համաշխարհային մեդիայի ստանդարտների օգտագործում:
Մայիսի 20-21- Հարցազրույցի նախապատրաստում և աշխատանք թվային դարաշրջանի մեդիա աղբյուրների հետ:
Ծրագրին կարող են դիմել նվազագույնը երեք տարվա փորձ ունեցող այն լրագրողները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց գործունեությունը լրագրության ոլորտում, ովքեր ներգրավված են խմբագրակազմերում կամ զբաղվում են թղթակցությամբ:
Ինչպես նաև կարող են դիմել լրագրողական կրթություն կամ մեդիայի հետ աշախատանքի փորձ ունեցող բլոգերներ:
Հայտատուները պետք է վարժ տիրապետեն ռուսերենին: Ծրագիրը բաց է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար: Մասնակցության ծախսերը հոգալու են կազմակերպիչները, դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 2-ն է: Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: