2017.03.07,

Քննադատ

Կինը՝ բացիկազարդ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կինը բացիկ է տոնական

Մարտի ութի օրով գարնան:

Նրան հղում են ջերմ խոսքեր

Ծաղիկներ ու մաղթանքներ՝

Լինել միշտ կին ու հիմնասյուն

Մեր այս դարում գտնել կայուն

Մի ուս, մի տեղ, անկյուն,

Կուսակցություն…

 

Մարտի ութի օրը գարնան

Միշտ եղել է միանման

Վեհ ու դատարկ խոսքերի պարկ,

Ով հասնում է, այն բացում է,

Օդ ուղարկում բառերի շարք,

Թե հարկավոր է մեծարել

Կնոջն ու ծածանել

Խոսքերը այդ որպես դրույթ,

Բացիկ, ուղերձ ու ավանդույթ:

 

Կինը հղման առարկա է,

Մայր է, քույր է, սիրեցյալ,

Կուսակից ու աներկբա՝

Պոտենցիալ ընտրազանգված:

 

Կինը փխրուն հերոսուհի,

Մեդիա դաշտի ընտրյալ թեմա,

Ապրանքի սիրուն փաթեթ,

Նաև դիտելիության աճի առիթ՝

Գովազդներում, լրահոսում

Ու քարոզի արշավներում:

 

Քարոզվելու պատրաստ լինելը

Ու հայտնվելը որպես զարդ

Դեռ մոդայիկ է:

 

Այս տարի իրեն հարգող առաջնորդ ու նախարար,

Քաղաքական գործիչ, դաշինք,

Կուսակցություն ու գործարար,

Իշխանությամբ օժտված (ու ոչ)

Մարտի ութին զինված սպասում են,

Որ լուրերով ու ցանցերով,

Պաստառներով, ելույթներով

Կնոջն ուղղեն երջանկության, ժպիտների,

Գարնան բույրի ու հմայքի

Մաղթանքների կողովը:

 

Ազգային մեր նոր ժողովը

Մարտի ութին զբաղմունք ունի,

Արդեն գրվում է զարդ-բացիկը,

Տեղադրվում մեդիա դաշտում,

Ով կարող է, միանում է՝

Սրտիկներով ու ձոներով:

Գարնանային կանանց ժողովը

Ազգային է համարյա:

 

Կինն արժեք է ազգային,

Ու բոլորը ընդունում են,

Միամսյակը այս…

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *