Երևանի ավտոմոբիլային գործարանը՝ ԵրԱԶ-ը (հապավումը ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) այժմ վերածվել է բիզնես կենտրոնի, բայց պահպանել է ոչ միայն հնչեղ ու բրենդային «Երազ» անվանումը, այլև նախկին գործարանի դրոշմերը, որոնք այսօր դիտվում են որպես ուշագրավ և փխրուն ռետրո նշաններ:
ԵրԱԶ-ը 1964 թվականից արտադրում էր շրջիկ ավտոֆուրգոններ: Գործարանի կազմում էին նաև մի քանի հավելյալ գործարաններ՝ պահեստամասերի, ավտոբեռնիչների և հիդրոապարատուրայի։
Մամլման արտադրամասերը անհրաժեշտ էին բոլոր դեպքերում: Մամուլը (ռուսերեն՝ пресс) հենց այստեղից է եկել ու դարձել տեղեկատվության մշակմամբ ու մատուցմամբ զբաղվող մի ողջ դաշտի խորհրդանիշը:
Գործարանի արտադրամասում նյութերը ճնշման միջոցով են մշակվում, փոխում իրենց ձևն ու խտությունը, մեխանիկական և այլ հատկությունները, այսինքն՝ մամլվում են:
Լրատվամիջոցների խմբագրություններում նյութերը գրեթե նույն կերպ են ենթարկվում մշակման. գտնվում է մշակման եղանակը, ճնշման աստիճանը, հումքի փոփոխության իմաստը, և, ի վերջո, նպատակը, թե ինչին պետք է ծառայի մամլման արտադրամասից դուրս եկած նյութը:
Եվ այսօր էլ մամուլի դաշտում աշխատող բոլոր մարդիկ փորձում են հենց այդ հարցին պատասխանել:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: