2016.11.13,

Քննադատ

Հայկական հավելվածներն օգտագործում ենք լրագրության մեջ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում արդեն բազմաթիվ հավելվածներ են արտադրվում խելախոսների համար։ Դրանցից մի քանիսը ոչ միայն համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին, այլ նաև կարող են օգտակար լինել հենց լրագրողների համար։ 

PicSart-ը դժվար թե ծանոթ չլինի ընթերցողների մեծ մասին։ Իհարկե, սա շատ հարմար հավելված է սելֆիները մշակելու, ընկերների համար բացիկներ պատրաստելու համար։

Բայց լրագրողների համար այն կարող է դառնալ առօրեական գործիք, քանի որ թույլ է տալիս շատ արագ, բառիս բուն իմաստով մեկ-երկու րոպեում լուսանկարը պատրաստել հրապարակման համար, օրինակ, այն համապատասխան ձևով կտրել, ծածկել անչափահասների դեմքերը (չենք մոռանում, որ սա կարևոր սկզբունք է լրագրության մեջ), կամ ստեղծել պաստառ, նշումներով նկար և այլն։ 

Օրինակ` այս լուսանկարի մշակումը կատարվել է մոտ մեկ րոպեում:

Zangi հավելվածը բարդ մրցակցության մեջ է գտնվում բազմաթիվ մեսինջերների հետ։ Այս հավելվածն առնվազն մեկ առավելություն ունի հայտնի մեսինջերների համեմատ. Զանգին իր կոմպրեսիայի հնարավորություններով թույլ է տալիս աշխատել ավելի թույլ կապի ժամանակ։

Լրագրողների համար սա հաճախ կարևոր խնդիր է դառնում, հատկապես մարդկային կուտակումների ժամանակ, երբ բջջային կապը խիստ ծանրաբեռնվում է։ 

MemTalk-ը թույլ է տալիս միավորել լուսանկարը և ձայնագրությունը, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու այսպես կոչված թվային ռեպորտաժները` digital storytelling-ը:

Եվ, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ավանդական է դառնում ամեն ամառ լրագրողների վրա զանգվածային հարձակումների ինստիտուտը, «Անցնենք բաժին» հավելվածը թույլ կտա ավելի պատրաստված լինել ոստիկանության հետ ոչ բարիդրացիական շփումների ժամանակ։

Վերջապես չմոռանանք, որ լրագրության համար վտանգներն ավելի շատ են։ Եվ կարևոր է ունենալ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծված 911 SOS հավելվածը, որը թույլ կտա վտանգի դեպքում արագ ահազանգել փրկարարներին։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *