Թվային լրագրության սեմինար Մինսկում

Առաջնորդության եւ բանավեճի եվրոպական ակադեմիան (European Leadership & Debate Academy) հրավիրում է ժողովրդավարության զարգացման գործում թվային լրագրության դերի մասին գործնական սեմինարի:

Սեմինարին կարող են դիմել 20-35 տարեկան լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Մոլդովայից: Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսն ու կեցությունը:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն ինտերնետային լրագրության տնտեսական, մշակութային և սոցիալական հարցերը. ինչպես համապատասխանել լրագրության չափանիշներին թվային դարաշրջանում՝ եկամուտ բերելով հրատարակությանը:

Դիմել կարող են գործող լրագրողները, բլոգերները և մուլտիեդիա ոլորտի աշխատակիցները, որոնք հետաքրքրված են ժողովրդավարական գործընթացներում լրատվամիջոցների դերով և թվային լրագրության ապագայով:

Կազմակերպիչները կընտրեն 16 մասնակցի:

Սեմինարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը և CV-ի ու մոտիվացիոն նամակի հետ միասին մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը ուղարկել [email protected] հասցեին:

Սեմինարը կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 5-9-ը Մինսկում: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *