2016 թվականի մայիսի 26-29-ը Լիտվայում կկայանա 9-րդ միջազգային ՄեդիաԲարքեմփը: ՄեդիաԲարքեմփը բացառիկ չկոնֆերանս է, որը համախմբում է ակտիվիստներին ամբողջ աշխարհից՝ Բելառուսից մինչև Կուբա, Շվեդիայից մինչև Եգիպտոս:
ՄեդիաԲարքեմփ 2016-ը նպատակ ունի խթանելու մեդիա ակտիվիզմը և նոր մեդիա նախագծերը, ինտերնետի ընձեռած հնարավորությունների և սոցիալական ցանցերի օգտագործումը, ինչպես նաև համակարգել մասնակիցների երկրներում արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունները և նպաստել միջազգային համագործակցությանը:
ՄեդիաԲարքեմփի այս տարվա թեման «Արվեստն ու տրանսֆորմացիան» է: Արդյո՞ք արվեստը բավականաչափ զորեղ է հասարակության մեջ փոփոխություն մտցնելու համար:
ՄեդիաԲարքեմփին կարող են մասնակցել բլոգերներ, մեդիա և քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:
Չկոնֆերանսին դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: