Ռազմական բախումներ լուսաբանող լրագրողների միջազգային մրցույթ՝ 3-7 հազար եվրո մրցանակով

Պատերազմական գոտիներում աշխատող լրագրողների՝ Բայո-Կալվադոս մրցանակը պատվում է հակամարտության գոտիներում աշխատող, ինչպես նաև ազատության ու ժողովրդավարության պայքարը լուսաբանող լրագրողներին:

Մրցանակի հովանավորներն են Կալվադոսի Գլխավոր խորհուրդը և Բայո քաղաքը (Ֆրանսիա):

Մրցանակային անվանակարգերն են՝ «Լավագույն երիտասարդ թղթակից», «Հեռուստատեսային լրատվական լավագույն սյուժե» (կարճ և երկար), «Լավագույն ռադիո ռեպորտաժ», «Լավագույն տպագիր նյութ», «Լավագույն առցանց հրապարակում» և «Լուսանկարային լավագույն ռեպորտաժ»:

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կշնորհվի 3000 -7000 եվրո դրամական պարգև:

Մրցանակի ներկայացվող նյութը պետք է հրապարակված լինի 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. մայիսի 31-ը (իսկ «Երիտասարդ թղթակից անվանակարգում»՝ 2014թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. մայիսի 31-ը):

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2016 թվականի հունիսի 6-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ (անգլերեն և ֆրանսերեն) կարող եք գտնել այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *