Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվի ընթացքում լրագրողների և քաղաքացիների իրավունքների խախտումների արձանագրման նպատակով կաշխատեն մի շարք թեժ գծեր:
Լրագրողները մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին (ԽԱՊԿ):
ԽԱՊԿ-ի թեժ գծի հեռախոսահամարներն են 010 53-38-95, 093 10-70-85:
«Դեկտեմբերի 6-ին ԽԱՊԿ-ի թեժ գիծը կշարունակի աշխատել: Այն լրագրողները, որոնց մասնագիտական գործունեությունը կխոչընդոտվի, կարող են կապվել մեզ հետ և տեղեկացնել այդ մասին: Մենք այդ տեղեկությունները կհավաքագրենք, տարեկան զեկույցում կընդգրկենք և կարձագանքնեք հայտարարությունների և հրապարակումների տեսքով»,- ասում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
Դեկտեմբերի 6-ին կաշխատի նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804:
«Այս անգամ արագ արձագանքման խումբ չենք ունենա, որը խախտումների դեպքում կկարողանա գնալ տեղում պարզել, թե ինչ է կատարվել, սակայն հեռախոսով խորհրդատվություն կտրամադրենք»,- ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:
Թեժ գիծ կունենա նաև «Հետք»-ը: Լրատվամիջոցն ընթերցողներին խնդրել է քվեարկության օրը ընտրատեղամասում կամ դրանից դուրս որևէ խախտում նկատելիս զանգահարել խմբագրություն և հայտնել այդ մասին հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 56 33 63, 077 58 02 19, 010 56 33 63, 010 58 02 19:
«Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը ստեղծել է Hanraqve.com կայքը, որտեղ քաղաքացիները կարող են նշել` արդյոք դեկտեմբերի 6-ին մասնակցելու են հանրաքվեին, թե ոչ:
«Hanraqve.com-ը քրաուդսորսինգային ինտերնետային նախագիծ է, որն ունի մեկ հիմնական նպատակ՝ կանխել ընտրությունների օրը ըստ տարբեր տեղեկությունների հաճախ կիրառվող կոնկրետ ընտրակեղծիքի մի տեսակ, որն է մահացած, չհաշվառված կամ քվեարկության օրը Հայաստանի տարածքում չգտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկության իրականացումը»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որում ընդգրկված են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Այս կազմակերպությունների թեժ գծերը հասանելի կլինեն դեկտեմբերի 6-ին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ՝ 0312 50622
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝. 0 8000 12 11
Իրավունքի Եվրոպա միավորում՝ 010 500-665, 099 588-576:
Հանրաքվեի օրը կաշխատի նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի թեժ գիծը՝ 010 582819. 098 582819, 0-8000-1333:
Դեկտեմբերի 6-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու «Ազատություն» ռադիոկայանը: Ռադիոկայանի թեժ գիծն է 010 54 40 19:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: