Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
armen-amiryan

Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և մասնակցելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այս մասին հայտնում է Հանրային ռադիոյի կայքը:

Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոն ղեկավարում է 1997թ.-ից: Նա պաշտոնը թողնելու մասին իր որոշման մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում, որտեղ ռադիոյի աշխատակիցներին ուղղված մեկնաբանությունում շնորհակալություն է հայտնել «ունկնդիրների հանդեպ  անաչառության, շնորհակալության և նվիրումի համար»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 26-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի նախագահությամբ:

Դեռ պարզ չէ, թե Արմեն Ամիրյանից հետո ով է ղեկավարելու Հանրային ռադիոն: Հրաժարականի դիմումի ընդունումից հետո հայտարարվելու է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի մրցույթ

Գեղամ Վարդանյան