Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է աշխատանքի

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը(ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում  փորձառու լրագրողի՝ Media.am կայքի խմբագրական թիմում աշխատելու համար։

Աշխատանքի նկարագրություն`

  • պատրաստել լրագրողական նյութեր Հայաստանի լրատվական դաշտի խնդիրների մասին,
  • տեղյակ լինել մեդիա դաշտի զարգացումներին, այդ նպատակով մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ,
  • գրել, խմբագրել եւ վերբեռնել բովանդակությունը կայքում,
  • սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։   

Մասնագիտական եւ աշխատանքային պահանջներ`

  • բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
  • մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքների տիրապետում,
  • լրատվական դաշտի խնդիրների լավ իմացություն,
  • լրագրողական նյութ գրելու եւ խմբագրելու գերազանց հմտություններ,
  • սոցիալական մեդիայի լավ իմացություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր եւ գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն եւ արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2015 թվականի նոյեմբերի 4 -ը:

Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Journalist” բառը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *