2015.10.15,

Նյուսրում

Միջազգային լրահոսը հայաստանյան մեդիայում. հետազոտություն

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հայաստանյան մեդիան, անկախ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներից, ակտիվորեն լուսաբանում է աշխարհում կատարվող իրադարձությունները:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Աշխարհի պատկերի ձեւավորման հնարավորություններն ու պրակտիկան հայաստանյան մեդիայում» հետազոտության համաձայն՝ հայաստանյան մեդիայում հրապարակված կամ հեռարձակված յուրաքանչյուր երեք նյութից առնվազն մեկը միջազգային լուր է:

«Եղել է օր, երբ մեկ առանձին լրատվամիջոցի նյութերի քանակը հասել է 160-ի: Սա տպավորիչ թիվ է մեկ լրատվամիջոցի համար, որը սուղ հնարավորություններ ունի արտաքին քաղաքական էքսկլյուզիվ լուրեր ստանալու»,- ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Հետազոտությունն իրականացվել է 2015 թվականի հունիսին: Միջազգային թեմաներով տեղեկատվություն ստանալու եւ մշակելու հնարավորությունները պարզելու համար «Ռեգիոն»-ը հարցում է անցկացրել Հայաստանի 50  լրատվամիջոցների ղեկավարների շրջանում եւ ուսումնասիրել դրանցից 15-ի բովանդակությունը (Առաջին ալիք, Հ3, «Կենտրոն», «Շանթ», Հանրային ռադիո, «Արմենպրես, «Նովոստի Արմենիա», «168 ժամ», «Առավոտ»,News.am, 1in.am, A1plus.am, Civilnet.am, Panorama.am, Lragir.am):

Լրատվամիջոցների ամենօրյա լրահոսում բավական մեծ տեղ են զբաղեցնում արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների մասին նյութերը:

International_topics_in_media.png

International_topics_in_broadcast_media.png

Հետազոտության համաձայն՝ լրատվամիջոցները հաճախ բարձր արտադրողականության են հասնում միջազգային թեմաներով նյութեր հրապարակելու հաշվին:

Միջազգային թեմաներով նյութերի երեքից մեկն է սեփական արտադրության: Նյութերի կեսից ավելիի աղբյուրները արտասահմանյան լրատվամիջոցներն են: Լրատվամիջոցները հիմնականում օգտվում են ռուսական, ամերիկյան եւ բրիտանական տեղեկատվական աղբյուրներից:

Միջազգային թեմաներով նյութերի աշխարհագրությունը բազմազան է: Կան լրատվամիջոցներ, որոնք մեկ ամսվա ընթացքում անդրադարձել են մոտ 100 երկրների:

Ռուսաստանը անդրադարձների քանակով առաջին տեղում է, ընդ որում՝ եւ՛ Հայաստանի հետ կապ չունեցող, եւ՛ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում նյութերի քանակով:

Թուրքիային հայաստանյան մեդիան ավելի շատ անդրադարձել է ներթուրքական խնդիրների, քան հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Ուկրաինայի մասին լուսաբանելիս հիմնականում ներկայացվել են ոչ թե հայ-ուկրաինական հարաբերությունները, այլ ուկրաինական ճգնաժամը:

Վրաստանն առավել ինտենսիվ լուսաբանված երկրների առաջին տասնյակում հայտնվել է գլխավորապես ուսումնասիրության ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների բերումով:

Country_ratings.png

Հետազոտությունը պարզել է նաեւ, որ հայաստանյան լրատվամիջոցները, որպես կանոն, պատշաճ հղում չեն տալիս արտասահմանյան լրատվական աղբյուրներին:

Հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներում միջազգային թեմատիկայով զբաղվում է 2-9 աշխատակից, ռադիոընկերություններում՝ 2-5 աշխատակից, ինֆորմացիոն գործակալություններում՝ 2-12 աշխատակից, տպագիր մամուլում՝ 1-6, ինտերնետային լրատվամիջոցներում 1-10:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *