«Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia Foundation) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) Հայաստանում հայտարարում են «Ճամպրուկ 2015»  միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ: 

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:  

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: 

Ընտրության չափանիշներն են`

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2015 թվականի հունվարից 1-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր: 

Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը: 

Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:

Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն: 

Նյութերը կարող են լինել հայերեն և ռուսերեն լեզուներով:  

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ): 

Կտրամադրվեն նաև հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով՝

Լավագույն նյութ հայրենադարձության մասին («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից)

Լավագույն նյութ ընտանիքների և երեխաների վրա աշխատանքային միգրացիայի սոցիալական ազդեցության մասին (Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագրի շրջանակներում):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 2, բն 5): Հայտի ձևը կարող եք գտնել migrant.am եւ peopleinneed.am  ինտերնետային կայքերում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected] ։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը): 

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանին՝ 093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *