Հաղորդակցման և իրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք

Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հասարակական կազմակեպությունների եւ ակտիվ քաղաքացիական խմբերի անդամներին, մասնակցելու «Հաղորդակցման և իրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք» երկօրյա գործնական դասընթացին:
 
 Դասընթացը մասնավորապես կներառի հետևյալ թեմաները՝
 
·        մեդիա արշավներ կազմակերպելու ռազմավարության մշակում, նախապատրաստություն
·        մամլո հաղորդագրություն, մուլտիմեդիա պատմություն ստեղծելու գործնական հմտություններ,
·        ինֆոգրաֆիկայի տեսակներ և պատրաստման հմտություններ,
·        առցանց ուղիղ հեռարձակման կազմակերպում (livestream),
 
Դասընթացի մասնակիցները կփորձեն ինքնուրույն կիրառել ձեռքբերված հմտությունները գործնական առաջադրանքների ժամանակ:

Դասընթացները կանցկացնեն մեդիա, հանրային իրազեկման և ՏՀՏ ոլորտի մասնագետներ:
 
Դասընթացը տեղի կունենա մայիսի 22-ից 23-ը, Երևան քաղաքում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի  և Հանրային լրագրության ակումբի գրասենյակում (Սարյան 30, երկրորդ հարկ):

Կազմակերպությունը կհոգա 6 մարզային մասնակցի ճանապարհի և կացության ծախսերը:

Դասընթացին մասնակցելու համար ուղարկեք համառոտ կենսագրություն /CV/՝ լրացված հայտի հետ միասին [email protected] էլեկտրոնային հասցեին:
 
Միջոցառման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  + 374 10 58 48 99  կամ  +37460 505 898.
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015 թ. մայիսի 10-ն է ։
 
Դասընթացի արդյունքում, մասնակիցները կհասկանան, թե ինչպես իրազեկումը  կարող է նպաստել իրենց կազմակերպությունների  նպատակների իրագործմանը, նաեւ  կծանոթանան որոշ առանցքային գործիքների եւ մեթոդների հետ, որոնք օգտագործվում են շահերի պաշտպանության, այդ թվում` քարոզչության եւ հանրային իրազեկման ժամանակ:
Դասընթացը նաեւ թույլ կտա ՔՀԿ-ների մեդիա իրազեկման մասնագետներին բարելավել իրենց հաշվետվողականության եւ հաշվետվություններ պատրաստելու հմտություններն իրենց իսկ կազմակերպության աշխատանքների հիման վրա:
 
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների և զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում և շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման և այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում և միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:
 
Հանրային լրագրության ակումբի մասին
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *