«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ մարզային լրագրողների եւ լրատվամիջոցների համար «Քաղաքացիական հասարակության լուսաբանումը Հայաստանի մարզերում» թեմայով:
Լրագրողները կստանան մրցանակներ Հայաստանի մարզերում քաղաքացիական հասարակության գործունեության եւ դերի լավագույն լուսաբանման համար:
Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել քաղաքացիական հասարակության գործունեությունը հանրապետության մարզերում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում գործող լրագրողներն ու լրատվամիջոցները, բացառությամբ Երեւանի:
Մրցույթին կարող են ներկայացվել 2014թ.–ի մայիսից մինչեւ 2015թ.–ի ապրիլ ժամանակահատվածում ՀՀ մարզային լրատվամիջոցներում տպագրված կամ հեռարձակված նյութերը դրանց հեղինակների կամ այլ անձանց եւ կազմակերպությունների կողմից: Երեք լավագույն հոդվածի/հաղորդման հեղինակները կստանան դրամական մրցանակ՝ 200.000-ական դրամ:
Մարզային քաղաքացիական հասարակության գործունեությունը լուսաբանող նյութերը տպագրած կամ հեռարձակած երեք մարզային լրատվամիջոցներ կստանան ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն՝ իրենց ինտերնետային կայքէջն ստեղծելու/բարելավելու համար: Մրցույթին հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2015թ.-ի մայիսի 15-ը`ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրագործվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իրականացնող գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի եւ Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի լրատվամիջոցների եւ հաղորդակցության հարցերով փորձագետ Նինա Իսկանդարյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, զանգահարել 099 885509, 010552945 ն.հ.՝ 5111 հեռախոսահամարով կամ այցելել www.sdga.am կայքը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: