Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քայլ միասին» ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների խնդիրների ու խտրականության թեմաների լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա դասընթաց:
Դասընթացի ավարտից հետո չորսամսյա ժամկետում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից եւ լրագրողներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1-2 հոդված կամ 1 հեռուստառեպորտաժ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքի (armhels.com) համար:
Դասընթացն անցկացվելու է մարտի երկրորդ կեսին՝ մերձքաղաքային հանգստյան տներից մեկում (որոշման փուլում է):
Հայտերն ընդունվում են մինչեւ 2015 թվականի մարտի 10-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիլվա Մամիկոնյանին կամ ծրագրերի օգնական Քրիստինե Խաչիկյանին հետեւյալ հասցեներով`[email protected], [email protected]:
Նամակի «թեմա» դաշտում նշեք «Խտրականության թեմայով սեմինար» եւ հայտին կցեք ինքնակենսագրություն (CV): Նախապատվությունը տրվելու է մարզերում ապրող եւ աշխատող դիմորդներին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: