«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես:
(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները:
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը:
Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ:
Մրցանակներ
- Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
- Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով`
– 20.000 դրամ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի համար,
– 30.000 դրամ ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկարի համար,
– 50.000 դրամ ԱՆՆՄԱՆ ճանաչված նկարի համար:
Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`
- լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
- լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
- լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
- յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:
♦ Վերոնշյալ չափանիշների գնահատման իրավասությունը կրում է կազմակերպությունը:
Լուսանկարները պետք է ուղեկցվեն լրացված հայտով (բեռնել այստեղից):
Ինչպես դիմել.
Լուսանկարները, կայքից ներբեռնված և լրացրած հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 1-ն է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. փոստին (Կոլյային):
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: