«Էկրանից այն կողմ» միջազգային մրցույթ դպրոցականների համար

Մրցույթը հրավիրում է Ղրիմի, Բելառուսի, Հայաստանի եւ Ուկրաինայի Զապորոժյան շրջանի դպրոցականներին՝ ներկայացնելու էսսեներ եւ գրախոսականներ 4 ֆիլմերի թեմաներով: Նպատակն է զարգացնել երեխաների ու պատանիների ստեղծագործականությունը, մեդիայի քննադատական եւ գեղագիտական ընկալումը:

Էսսեների կամ գրախոսականների ֆիլմերը հետեւյալն են՝ ըստ տարիքային խմբերի.  

  • Ցածր տարիքային խումբ՝ 5-6 դասարան. «Մերկասառույց և ջութակ», ռեժիսոր՝ Ա Տարկովսկի
  • Միջին տարիքային խումբ՝ 7-9 դասարան. «Իվանի մանկությունը», ռեժիսոր՝ Ա. Տարկովսկի, «Աղջիկը և արձագանքը», ռեժիսոր՝ Ա. Ժեբրյունաս
  • Բարձր տարիքային խումբ՝ 10-11 դասարան. «100 օր մանկությունից հետո», ռեժիսոր՝ Ս. Սոլովյով

Աշխատանքի ծավալը՝ 2-3 տպագիր էջ: Աշխատանքները պետք է տեղադրել այստեղ կամ ուղարկել [email protected], [email protected] էլ. փոստի հասցեներին, մինչեւ 2015 թ.-ի մարտի 15-ը:

Մրցույթը կազմակերպել են Ղրիմի Հանրապետության կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարությունը, ԿՎՎ-ն՝ Կինովիդեո վարձակալությունը, Ուկրաինայի կինոկրթության եւ մեդիակրթության գործիչների ասոցացիան, Ուկրաինական մամուլի ակադեմիան, Զապորոժյան հետբուհական մանկավարժական կրթության ինստիտուտը, «Երազանքի սուրհանդակ. նոր ձևաչափ» դպրոցական մեդիահոլդինգը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *