Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հոկտեմբերի 14-ին միգրացիայի թեման լուսաբանող լրագրողներին հրավիրում է ԵՄ փորձագետների հետ հանդիպման: Հանդիպման թեման՝ օրինական (ներառյալ՝ աշխատանքային) միգրացիայի հնարավորություններն են Եվրամիության առանձին երկրներում՝ Լեհաստանում և Ֆրանսիայում:
Օրակարգում ՝
- Հելեն Հարարի, Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակ – OFII (Ֆրանսիա)
- Իվա Յակոպովիչ, Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակ – OFII (Ֆրանսիա)
- Տոմաշ Ցիտրինովիչ, Օտարերկրացիների հարցերով գրասենյակ (Լեհաստան)
- Ալեքսանդրա Լանգե, Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն (Լեհաստան)
Փորձագետները կներկայացնեն իրենց նախապատրաստած տեղեկությունները, ապա կպատասխանեն լրագրողների հարցերին: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում և կտևի 3 ժամ, 11:00-14:00-ը: Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք, 9-րդ հարկ, «Արգիշտի» սրահ: Խնդրում ենք՝ ձեր ներկայությունը հանդիպմանը հաստատել մինչև հոկտեմբերի 10-ը` նամակ ուղարկելով հետեւյալ հասցեին` [email protected]:
Լրագրողների համար այս հանդիպումները «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի մասն են: Արշավն անցկացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)։ Հեռ. 010 58 36 20:055 89 57 (Նարինե Սաֆարյան) կամ այցելեք ՖԲ-ի Միգրացիայի կողմնացույց էջը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: