Հայաստանի եւ Թուրքիայի տարածքում համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողների եւ բլոգերների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) հրավիրում է լրագրողներին եւ բլոգերներին Հայաստանից եւ Թուրքիայից՝ մասնակցելու համատեղ ավտոբուսային շրջագայության:   

Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանում եւ Թուրքիայում բնակվող լրագողներին եւ բլոգերներին բացահայտել հարեւան երկիրը, ինչպես նաեւ վերաիմաստավորել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաեւ հայ եւ թուրք լրագրողների միջեւ մասնագիտական կապերի հաստատմանը:

Շրջագայությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 26-ը Թուրքիայի եւ Հայաստանի տարածքում: Շրջագայությանը կմասնակցեն 8 լրագրող Հայաստանից եւ 8 լրագրող Թուրքիայից: Նրանք ավտոբուսով կշրջեն Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) եւ Հայաստանի (Դիլիջան, Երեւան, Սեւանա լիճ, Սիսիան, Գորիս) բնակավայրերով, որի ընթացքում կպատրաստեն տեսանյութեր, հարցազրույցներ ու վերլուծականներ, որոնք կհրապարակվեն հայկական եւ թուրքակական լրատվամիջոցներում:

Շրջագայությանը մասնակցելու համար անհրաժեշտ պահանջներն են՝

  • ավանդական լրատվական եւ/կամ նոր մեդիայի դաշտում լուրջ փորձառություն,
  • հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման որոշակի փորձ (հարկավոր է ներկայացնել նախկինում տպագրված հոդվածները),
  • անգլերենի վարժ իմացություն՝ հարեւան երկրի գործընկերների հետ հաղորդակցվելու համար,
  • երկշաբաթյա ճամփորդության պատրաստակամություն, որի ընթացքում պետք է պատրաստել եւ տպագրել լրատվական նյութեր լրատվամիջոցներում եւ/կամ սոցիալական ցանցերում:

Հայտի ձեւին պետք է կցված լինի լրատվամիջոցի խմբագրի երաշխավորագիր-նամակը, որ լրատվամիջոցը կտպագրի կամ կցուցադրի տվյալ լրագրողի՝ շրջագայության ընթացքում կամ շրջագայությունից հետո պատրաստած նյութերը:

Շրջագայության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ավիատոմսը, ավտոբուսով շրջագայությունը եւ տեղափոխումը Հայաստանում եւ Թուրքիայում, հյուրանոցը եւ սնունդը, կհոգա Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:

Շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանգործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի»ֆինանսական աջակցությամբ: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 24–ը, ժամը 17։00 /տեղական ժամանակ/։

Բոլոր հայտերը պետք է ուղարկել Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետեւյալ էլ-փոստի հասցեով՝[email protected]

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի համար Հայաստանում կարող եք դիմել Վազգեն Կարապետյանին՝ +374 10 25 15 75 (ներքին՝ 105) հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:

Հարցերի համար Թուրքիայում կարող եք դիմել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենին՝ +90 212 240 33 61հեռախոսահամարով կամ [email protected] էլ-հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *