Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուսը) ընդունում է հայտեր մեդիա ոլորտի մասնագետներից՝ հնարավոր համագործակցության եւ կարճաժամկետ աշխատանքի համար։ Հայտը պետք է պարունակի համառոտ կենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ։
Դիմել կարող են լրագրողներ, խմբագիրներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, օպերատորներ և մոնտաժողներ։
Թեկնածուները պետք է լինեն ստեղծագործ, փորձառու մասնագետներ, որոնք տիրապետում են որակյալ բովանդակության ստեղծման ավանդական եւ նոր տեխնոլոգիաներին։ Հաշվի կառնվեն աշխատանքային փորձը, թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտությունները, նոր գաղափարներ մշակելու ու դրանք կյանքի կոչելու կարողությունները։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել [email protected] հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: