2014թ-ի սեպտեմբերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց ժամանակակից լրագրության նոր ու հեռանկարային ուղղություններից մեկով։
Դասընթացը վերաբերելու է տվյալների լրագրությանը և ծանոթացնելու է մասնակիցներին լրագրության այս ժանրի առանձնահատկություններին, նշանակությանը, լավագույն օրինակներին։ Այն վարելու են TEXTY ուկրաինական կայքի գլխավոր խմբագիր Ռոման Կուլչինսկին և տվյալների լրագրության և վիզուալացման ուղղության ղեկավար Անատոլի Բոնդարենկոն։
Ուկրաինական texty.org.ua կայքը հայտնի է հրապարակային տվյալների հիման վրա ստեղծված ուշագրավ լրագրողական աշխատանքներով և միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած ինտերակտիվ նախագծերով։ Ուկրաինացի մասնագետները ներկայացնելու են իրենց փորձը, ծանոթացնելու են հայ լրագրողներին տվյալների լրագրության հիմունքներին, մեթոդներին, մոտեցումներին, գործիքներին։
Դասընթացը հասցեագրված է այս ժանրով հետաքրքրված գործող լրագրողներին։ Այն կարող է օգտակար լինել հատկապես այն լրատվամիջոցներին, որոնք հաճախ են օգտագործում հրապարակային տվյալներն ու վիճակագրությունը իրենց լրագրողական պատմություններում ու վերլուծություններում։
Դասընթացը տևելու է 5 օր, անցկացվելու է 2014թ-ի սեպտեմբերի 8-12-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ամեն օր՝ ժամը 10։00-18։00-ը։
Աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Ռուսերենի իմացությունը և բոլոր օրերին ներկա լինելը դասընթացի մասնակցության պարտադիր պայմաններ են։
Մասնակիցների խումբն ընտրվելու է մրցութային կարգով։ Խմբում ընդգրվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի սեպտեմբերի 4-ը [email protected] էլ. հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում՝ դասընթացից ակնկալիքների մասին: Առաջնահերթությունը տրվելու է տվյալների հետ աշխատելու փորձ ունեցող լրագրողներին։ Ուստի, եթե ունեք տվյալների վրա հիմնված լրագրողական աշխատանքներ, խնդրում ենք ուղարկել դրանց ինտերնետային հղումները:
Լրացուցիր տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս), 010 583620, 055895700, Նարինե Սաֆարյանին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով;
Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Դասընթացը կազմակերպվում է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: