Էնցիկլոմեդիայի նախորդ էպիզոդում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ ներկայացրեցինք, թե լրագրողը նախախորհրդային շրջանի հայ գրողների ստեղծագործություններում ինչպե՞ս է ներկայացված։ Այս էպիզոդում առաջարկում եմ քննարկել, թե խորհրդային կարգերի տապալումից ու անկախության հաստատումից հետո լրագրողի կերպարը որքանով է փոխվել և հայ հեղինակներն ինչպե՞ս են կերպավորել ու ի՞նչ հատկանիշներ են վերագրել նրան։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացրել է հայ գրողների այն ստեղծագործությունները, որտեղ գործող անձանց շարքերում նաև լրագրողն է։
1.Երվանդ Օտյան «Խմբագիրը»
2.Նար-Դոս «Նեղ օրերից մեկը»
3.Շիրվանզադե «Քաոս»
4.Մուրացան «Հատուկ թղթակիցը»
5.Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»
6.Ակսել Բակունց «Ծիրանի փողը»
7.Մուշեղ Գալշոյան «Մամբրե արքան»
8.Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»
9.Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»
10.Լևոն Խեչոյան «Լրագրողը»
11.Արտավազդ Եղիազարյան «Քարի վերջը»