2014.06.11,

Քննադատ

Ֆուտբոլի աշխարհի գավաթը Twitter-ի եւ Facebook-ի հետ. #WorldCup

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը տոն է միլիոնավոր ֆուտբոլասերների համար: Այդ տոնին ավելի մոտիկ լինելուն օգնում է սոցիալական մեդիան:

Ֆուտբոլային հանդիպումների բոլոր մանրամասները, ֆուտբոլիստների մասին հնարավոր ու անհնար տեղեկությունները, հետխաղային վերլուծությունները հասանելի են ինտերնետի օգտատերերին: Շատ դեպքերում հասանելի են իրական ժամանակում: 

Սոցիալական ցանցերի օգտատերերը միասին քննարկում են ֆուտբոլային հանդիպումները, ուրախանում են գոլերով, կիսվում են տպավորություններով: Աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ, սոցիալական ցանցերն այս դեպքում կրճատում են տարածությունը:

Սոցիալական մեդիա կորպորացիաների համար էլ ֆուտբոլի աշխարհի գավաթը տոն է եւ նրանք հավելյալ հնարավորություններ են ստեղծել իրենց օգտատերերի համար:526

Twitter
Մեծ իրադարձությունների հետեւելու, մեծ իրադարձություններին մաս կազմելու  ամենահարմար տեղն ինտերնետում իմ կարծիքով Twitter-ն է: Աշխարհի գավաթին այստեղ հատուկ են պատրաստվել:
#WorldCup հեշթեգը միավորում է Բրազիլիայում աշխարհի խաղերին հետեւողներին: Բացի դրանից, Twitter-ի օգտատերերը նկատած կլինեն, որ իրենց էջի վերեւի աջ անկյունում նոր բաժին է ավելացել: Այն սպասվող կամ ընթացող ֆուտբոլային հանդիպումներին հետեւելու համար է: Գավաթի յուրաքանչյոյւր հանդիպում ունի իր առանձին հեշթեգը: Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղի համար այն համար  #BRAvsCRO է:

Twitter-ում աշխարհի գավաթի մասնակից երկրների կարճ անվանումների գրառումների կողքին երեւում են նաեւ այդ երկրների դրոշները: Օրինակ, եթե “#”-ից հետո կատարում ես “BRA” գրառումը, հայտնվում է Բրազիլիայի դրոշը: Այնպես ինչպես Շաքիրայի կամ իմ գրառման մեջ 🙂

Twitter-ը հարմար է աշխարհի գավաթին մասնացող ֆուտբոլիստներին հետեւելու համար: Twitter-ի բլոգում հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն այն ֆուտբոլիստների մասին, ովքեր օգտագործում են միկրոբլագային այս հարթակը: Այսպես, ամենամեծ թվով ընթերցողներ ունեցող ֆուտբոլիստների եռյակն է. Կրիշտիանու Ռոնալդու, Նեյմար, Ռունի:

news source

Անգամ կազմվել է այն 11 ֆուտբոլիստների ցանկը ում ամենաշատն են հիշատակում Twitter-ում:

Facebook
Ֆուտբոլի աշխարհի գավաթին հետեւելու համար Facebook-ը ստեղծել է Trending World Cup էջը: Այստեղ հայտնվում են ֆուտբոլային հանդիպումների հաշիվներն եւ կարեւոր իրադարձությունները, #worldcup հեշթեգով գրառումները:

trending-map-fb

Trending World Cup-ում կա հատուկ ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս, թե աշխարհի գավաթին մասնակցող ուժեգույն ֆուտբոլիստները, որ երկրում կամ քաղաքում որքան երկրպագու ունեն:

Մոբայլ հավելվածներ
Սմարթֆոն կամ թաբլեթ օգտագործողներին կհետաքրքրեն ֆուտբոլի աշխարհի գավաթին հետեւելուն օգնող մոբայլ հավելվածները:
ՖԻՖԱ-ն թողարկել է իր պաշտոնական հավելվածը (iOS, Android):

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *