«Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում» թեմայով եռօրյա դասընթաց լրագրության ֆակուլտետների ուսանողների համար, որը հետաձգվել էր, կկայանա հունիսի 2-4-ը:
Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնը լրագրության ֆակուլտետների ուսանողներին հունիսի 2-4-ը հրավիրում է մասնակցելու «Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում» թեմայով եռօրյա դասընթացին:
Դասընթացը վարելու է ամերիկացի հետաքննող լրագրող, Վրաստանում «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման ծրագրի» տարածաշրջանային խմբագիր, Թբիլիսիի Լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի (GIPA) դասախոս Դեյվիդ Բլոսը:
Դեյվիդ Բլոսի օգնությամբ ուսանողները կլրացնեն տվյալների լրագրության մասին իրենց գիտելիքները, կսովորեն ճիշտ օգտվել տվյալների բազաներից եւ դրանց հիման վրա ստեղծել պատմություններ:
Դասընթացի ավարտին դուք կիմանաք՝
- Ինչու՞ է տվյալների լրագրությունը կարեւոր
- Ինչպե՞ս կարող են ձեռքի տակ եղած տվյալները ձեզ հուշել , թե նախկինում ինչ է կատարվել
- Ինչպե՞ս ձեւակերպել խելացի հարցեր այն մասին, թե ինչպե՞ս են դեպքերը տեղի ունեցել կամ ինչպե՞ս են կայացվել որոշումները
- Ինչպե՞ս «փաստաթղթերի հետ հարցազրույցը» ճիշտ կիրառել նյութերում
Դասընթացը տեղի կունենա՝
- Օրերը՝ հունիսի 2,3,4
- Ժամը՝ 14:00-16:00-ն:
Հասցեն՝ Թումանյան 42, ԵՊԼՀ 2-րդ մասնաշենք (մուտքը՝ «Ջազվե» սրճարանի դիմացից, 109 ա լսարան: Համալսարան մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ուսանողական գրքույկ) :
Դասընթացն անցկացվելու է անգլերենով, ուստի անգլերենի իմացությունը պարտադի է: (Թարգմանություն չի լինի՝ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար):
Հավաստագրեր կստանան միայն դասընթացի բոլոր պարապմունքների մասնակիցները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 1-ը 18:00-ն գրանցվել՝ [email protected] հասցեին ուղարկելով անուն, ազգանուն, բուհ՝ վերնագրի տողում նշելով «Մասնակցության հայտ»:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մերի Խալաթյանին [email protected] էլ. հասցեով կամ (+374 77) 52-83-63 հեռախոսահամարով:
Սույն դասըթնացը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Հ.Գ. Տեղերը սահմանափակ են, գրանցման առաջնահերթությունը տրվելու է էլեկտրոնային տարբերակով ավելի շուտ գրանցված ուսանողներին: Ձեր մասնակցության ընդունումը կհաստատվի պատասխան նամակով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: