Լրագրողական դասընթաց. Կրոնական փոքրամասնությունների խնդիրները Հայաստանում

2014թ-ի ապրիլի 30-ին և մայիս 6-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (նախկին Ինտերնյուս) կանցկացվեն մեկօրյա դասընթացներ կրոնական փոքրամասնությունների խնդիրները լուսաբանող լրագրողների համար:

Ապրիլի 30-ին լրագրողների հետ կհանդիպեն թեմայի փորձագետները: Նրանք կներկայացեն տվյալներ, փաստեր, կհրապարակեն «Կրոնի ազատությունը եւ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները եւ երիտասարդները» նոր հետազոտության արդյունքները, որը կատարել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2013-2014թթ-ին: Կքննարկվեն հայաստանյան լրատվամիջոցներում կրոնական փոքրամասնությունների լուսաբանման առանձնահատկությունները:           

Մայիսի 6-ին  թեման լուսաբանող լրագրողներին առաջարկում ենք մասնակցելու Հայաստանի կրոնական փոքրամասնությունների կյանքն ու խնդիրները ներկայացնող առցանց մարաթոնի՝ Pop-Up Newsroom-ի: 

Pop-Up Newsroom-ը լրագրողական փորձարարական ձևաչափ է, որը մշակվել ու փորձարկվել է ԱՄՆ-ում, ապա տարածվել է աշխարհի տարբեր երկերներում: Օգտագործելով սոցիալական մեդիան՝ այն հնարավորություն է ընձեռում կոնկրետ թեմայի շուրջ տարբեր լրագրողական նյութեր, հղումներ, գրառումներ հավաքել մեկ տեղում:

Կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, ովքեր հետաքրքրված են կրոնական փոքրամասնությունների խնդիրներով: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մասնակիցներին կապահովի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով ու սարքավորումներով, կհոգա մարզերից եկող լրագրողների ճանապարհածախսը՝ առանց գիշերակացի:    
 
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի ապրիլի 25-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել կենսագրական (resume) և նախկինում պատրաստած թեմատիկ նյութերից մեկի ինտերնետային հղումը (առկայության դեպքում): Մասնակիցների խումբը կազմելիս՝ առաջնահերթությունը տրվելու է թեմայի լուսաբանման փորձ ունեցող լրագրողներին:     

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, (նախկին Ինտերնյուս)։ Հասցեն՝  Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Հեռ. 010 58 36 20, 055 89 57 00 (Նարինե Սաֆարյան):

Դասընթացը կազմակերպվում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Կրոնական փոքրամասնությունների խմբերի  երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. պայքար առցանց անհանդուրժողականության դեմ» ծրագրի շրջանակներում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *