[[wysiwyg_imageupload:517:]]Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) 2014թ-ի ապրիլի 2-ին, ժամը11:00-ին, միգրացիայի թեման լուսաբանող լրագրողներին հրավիրում է հանդիպման Բելգիայի ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության աշխատակից Քեթի Վերսելենի հետ:
Քեթի Վերսելենը (Katy Verzelen) աշխատում է Բալկանյան երկրներից, Վրաստանից և Հայաստանից ներգաղթած միգրանտների հետ, հետևում է այս երկրներից Բելգիա անօրինական միգրացիոն հոսքերի դինամիկային: Հանդիպման սկզբում նա կխոսի ապաստանի տրամադրման ընթացակարգի, այն շրջանցելու չարաշահումների, դրանց հետևանքների ու վտանգների մասին, ապա՝ կպատասխանի լրագրողների հարցերին:
2014թ-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի շրջանակներում անցկացվելու է լրագրողների համար նման 4 հանդիպում՝ միգրացիայով զբաղվող պետական պաշտոնյաների, տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ և 2 դասընթաց՝ հիմնված գործնական աշխատանքի վրա:
Նախատեսված հանդիպումներին ու դասընթացներին մասնակցելու է լրագրողների նույն խումբը: Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի մարտի 29-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում, թե ինչու եք հետաքրքված ընդգրկվելու այս ծրագրում: Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումներ:
Կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողները, որոնք հետաքրքրված են նշված թեմաներով: Մարզերի լրագրողները դասընթացներին հետևելու հնարավորություն կունենան առցանց հեռարձակման միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս), Նարինե Սաֆարյանին։ Հեռ. 010 58 36 20, 055 89 57 00
Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
«Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավը կազմակերպվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: