2014.01.22,

Նյուսրում

Եվրոմայդանում կան տասնյակ տուժած լրագրողներ

Կիեւի Մայդանում շարունակվում են բողոքի ակցիաներն ու դիմադրությունը, ուժգնանում են նաեւ ոստիկանական գործողությունները: Արդեն կա երեք զոհ եւ բազմաթիվ վիրավորվածներ: Եվրամայդանում հատուկ ջոկատայինները գործողություններից տուժած լրագրողների ցուցակը ըստ Զանգվածային ինֆորմացիայի ինստիտուտի՝ IMI-ի հասնում է 37-ի:

Ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Դմիտրի Բարկարը եւ օպերատոր Իգոր Իսխակովը: Նրանք մայդանի դեպքերը լուսաբանելու ժամանակ բերման ենթարկվեցին ոստիկանություն, ծեծի ենթարկվեցին, այնուհետեւ ազատ արձակվել: Ծանր վնասվածքներ (քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, կապտուկներ եւ քերծվածքներ) ստացած լրագրողները վկայել են, որ անհետացել է իրենց տեսախցիկը:
Մայդանի ցուցարարները վկայում են, որ ուժայինները ռետինե փամփուշտներով կրակելով ցուցացարների վրա՝ հատուկ նշան էին բռնում լրագրողներին:

«Ուկրաինայի իրավապահ մարմինները ատում են լրագրողներին: Տպավորություն է, որ երբ լրագրողը Մայդանում ցուցադրում է իր լրագրողական վկայականը, ոստիկանները կրկնակի ջանասիրությամբ են նրան ծեծի ենթարկում կամ կրակում նրա ուղղությամբ: Լրագրողներն ու ոստիկանները կարծես դասակարգային թշնամիներ լինեն»,- այդպիսի եզրակացության է հանգել քաղտեխնոլոգ Սերգեյ Գայդայը «Տելեկրիտիկա» մեդիա պլատֆորմի վիդեոբաժնի համակարգող Մարինա Բարանովսկայայի հետ զրույցում

Media.am-ը հավաքել է Եվրոմայդանում տուժած լրագրողների մասին հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը: Դրանք ներկայացնում ենք Storify հարթակի օգնությամբ: Այս հոդվածը շարունակելու ենք լրացնել: Մեր ընթերցողներին խնդրում ենք մեզ Կիեւից լրագրողների մասին պատմություններ ուղարկել՝ օգտագործելով մեկնաբանությունների դաշտը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *