2013.12.27,

Նյուսրում

Հայտարարություն. Լրագրողների գործունեությանը խոչընդոտել են

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները իրավապահ մարմիններից պահանջում են Տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 26-ի միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը եւ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն հայտարարություն են տարածել դեկտեմբերի 26-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Այդ օրը մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին լրագրողների մուտքը բուհ, որտեղ տեղի էր ունենում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական գիտական թեզի պաշտպանությունը։

«Խիստ դատապարտելի է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելափակելու նողկալի գործողություններում  ներգրավված էին նույն համալսարանի ուսանողները, ովքեր քաշքշել եւ վիրավորական արտահայտություններ են ուղղել լրագրողներին»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Կազմակերպությունները պահանջում են
•    Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն՝ տեղի ունեցածի վերաբերյալ,
•    ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից՝ քննել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու հարցը՝ ուսանողներին անբարո գործի մեջ ներքաշելու համար,
•    իրավապահ մարմիններից՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *