2024.11.05,

Ստուգված է

Ռաուլը չի գլխավորել Հայաստանի հավաքականը. լուրը սխալ է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է իսպանացի մասնագետ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիս Ռաուլ Գոնսալեսի՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու հնարավորությունը։ Որոշ լրատվակայքեր այս տեղեկությունը տարածում են հարցական հնչերանգով «Ռաուլը՝ Հայաստանի հավաքականի մարզի՞չ» (1 2), իսկ սոցցանցերում դա ներկայացվում է իբրև կայացած փաստ՝ «Ռեալ Մադրիդի լեգենդը՝ Հայաստանի հավաքականի նոր մարզիչ» (1 2 3 4

Նման պնդումների հիմք է դարձել Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը «Fast Sports»-ին, որի ժամանակ նա մարզչի հնարավոր թեկնածուների ցանկում նշել է նաև Ռաուլին։ Հաղորդավարի դիտարկմանը, թե նա լսել, սակայն լուրջ չի վերաբերել լուրերին, թե Ռաուլը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը, ֆեդերացիայի փոխնախագահը պատասխանել է՝ «Լավ չեք արել, որ լուրջ չեք վերաբերել» ու հավելել՝ «այդ ցուցակում կա ոչ միայն Ռաուլը, այլ բազմաթիվ ֆուտբոլիստներ»։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, կապ հաստատեց Արմեն Նիկողոսյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք հարցազրույցից հետո մարզչի նշանակման հարցում որևէ որոշում կայացվել է և արդյոք Ռաուլի հետ ձեռք է բերվել որևէ պայմանավորվածություն։ Ֆեդերացիայի փոխնախագահը հերքեց լուրերը, թե իսպանացի մասնագետի հետ կա որևէ պայմանավորվածություն։

«Մենք, այո՛, դիտարկում ենք տասնյակից ավելի մարզիչների, բայց դիտարկելը մեկ բան է, իսկ բանակցելն ու պայմանագիր ստորագրելը՝ լրիվ այլ»,- ասաց Նիկողոսյանը։

Այսպիսով, պնդումները, թե Ռաուլ Գոնսալեսը Հայաաստանի հավաքականի նոր մարզիչն է, սխալ են և վաղաժամ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *