Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում լրագրողի/մեդիա մոնիտորինգի մասնագետի «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում աշխատելու համար։ Մասնագետը հաշվետու է Ծրագրի համակարգողին և, համալրելով Media.am կայքի խմբագրական թիմը, աշխատելու է գլխավոր խմբագրի հետ սերտ համագործակցությամբ։
Աշխատանքի նկարագրություն
- Հայկական լրատվամիջոցներում հակամարտություններին առնչվող մեդիա բովանդակության ամենօրյա մշտադիտարկում;
- Մշտադիտարկման արդյունքների վերլուծություն, ամենամսյա զեկույցների կազմում և դրանց հիման վրա հոդվածների պատրաստում media.am հարթակի համար;
- Լրագրողական նյութերի պատրաստում media.am-ի «Խաչմերուկ» բաժնի համար՝ տարբեր ժանրերով և ձևաչափերով (Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։ Այստեղ վերլուծվում է մեդիայի անդրադարձը տարածաշրջանային կոնֆլիկտներին։ )
- Ծրագրի համակարգողի այլ հանձնարարությունների կատարում։
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`
- բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
- մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքների տիրապետում,
- լրատվական դաշտի և դրա խնդիրների լավ իմացություն,
- լրագրողական նյութ գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
- հակամարտությունների լուսաբանման առանձնահատկությունների իմացություն,
- հաղորդակցվելու գերազանց ունակություններ,
- բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- թիմային աշխատանքի, վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
- ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024թ․ մայիսի 7-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը 300 բառի սահմաններում, հակամարտության թեմայով հոդվածների 2-3 հղում (եթե առկա է) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Media Monitoring Expert/Journalist” բառերը։
Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:
Media.am-ը մեդիա դաշտի վերլուծությունների, լրագրողական էթիկայի, մեդիագրագիտության թեմաներով մասնագիտացած յուրահատուկ հարթակ է, որն աշխատում է 2000թ․-ից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: