«Անհատական եւ կոլեկտիվ աշխատանքային իրավունքը» թեմայով դասընթաց լրագրողների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւ «Սոլիդարիթի սենթեր- Հայաստանյան» գրասենյակը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, լրագրողներին հրավիրում են մասնակցելու  «Անհատական եւ կոլեկտիվ աշխատանքային իրավունքը» թեմայով դասընթացին։

Դասընթացի մասնակիցները բազային գիտելիք կստանան աշխատանքային իրավունքի մասին, կծանոթանան աշխատանքային իրավունքի՝ Հայաստանի հիմնախնդիրներին, նախորդ տարվա համապարփակ իրավիճակին, այս ոլորտում վերջին շրջանի զարգացումներին, հնարավորություն կունենան շփվելու եւ իրենց հուզող խնդիրների մասին զրուցելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Եռօրյա դասընթացը տեղի կունենա Երեւանից դուրս, ապրիլի 26-28-ը՝ Ծաղկաձորում։

Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ մեթոդներով եւ իրավիճակային դեպքերի քննարկումով։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնելով առցանց հայտը՝ այստեղ։

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 22-ն է։

Մասնակիցները կընտրվեն հայտերի հիման վրա՝ մրցութային կարգով։

Դասընթացից հետո կհայտարարվի մրցույթ, եւ աշխատանքային իրավունքի թեմայով լավագույն 3 գաղափարների հեղինակները դրամաշնորհ կստանան դրանք իրականացնելու համար։    

Մանրամասների համար զանգահարել կամ գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Գալստյանին՝

հեռ. +374 095 583637 (mob), [email protected]


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *