Գենդերային հավասարության, կանանց հզորացման, սեքսիզմի դեմ պայքարի նախագծերի մրցույթ  

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարում է ծրագրերի դիմում-հրավեր՝ բարձրացնելու թիրախային լսարանի իրազեկությունը հետևյալ ոլորտներում՝ գենդերային հավասարություն, կանանց և աղջիկների հզորացում, կարծրատիպերի և սեքսիզմի դեմ պայքար՝ իրազեկման նյութերի (օրինակ ՝ հոդվածներ, հարցազրույցներ, սոցիալական գովազդ, պաստառներ, տեսանյութեր, փոդքասթներ, և այլն) մշակման և հրատարակման/հեռարձակման միջոցով ինչը լրացուցիչ ներդրում կունենա կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության խթանման և Հայաստանում կանանց հզորացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ջանքերում: 

Դրամաշնորհի դիմում-հայտեր կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կրթական հաստատությունների մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ, դիզայներներ, նկարազարդողներ, լուսանկարիչներ, ինչպես նաև մասնագիտացված ակադեմիական դպրոցների ուսանողներ։ 

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ-ի ապրիլի 15-ը (ժ․ 23:00-ը)։ 

Ծրագրերի իրականացման ժամանակահատվածն սկսվում է 2024թ-ի մայիսի 1-ից և ավարտվում է ոչ ուշ, քան 2024թ-ի սեպտեմբերի 30-ը։ 

Դիմում հայտերի  ներկայացման հրավերը, ծրագրի դիմում-հայտի, բյուջեի և աշխատանքային պլանի ձևերը, ինչպես նաև դրամաշնորհային պայմանագրի և ֆինանսական հաշվետվության ձևանմուշները կարող եք գտնել այս հղմամբ։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *