Փաստերի ստուգման դասընթաց արցախցի ուսանող-լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում կազմակերպում է Փաստերի ստուգման դասընթաց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ուսանողների համար, որոնք  սովորում են բուհերի լրագրության ֆակուլտետում։

Փաստերի ստուգման 2-օրյա դասընթացի նպատակն է զարգացնել ուսանողների՝ ապատեղեկատվության, քարոզչության և դավադրության տեսությունները բացահայտելու հմտություններն ու տեխնիկան։

Մասնակիցները կսովորեն քննադատաբար գնահատել տեղեկատվական աղբյուրները, ստուգել փաստերը և տարբերակել այն բոլոր նյութերը (այդ թվում՝ տեսա-լսողական), որոնք տարածում են ապակողմնորոշիչ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն:

Դասընթացի շրջանակում շեշտը դրված է փաստերի ստուգման հմտությունների գործնական կիրառման վրա՝ որպես մասնագիտական կարևոր չափորոշիչ։

Դասընթացը կվարեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am-ի փաստեր ստուգող թիմը, ինչպես նաև այլ հրավիրված փորձագետներ, որոնք կուղղորդեն մասնակիցներին կիրառել փաստերի ստուգման գործիքներ, կհետևեն իրադարձություններին և լրատվամիջոցների նորություններին և կստեղծեն փաստերի ստուգված բովանդակություն։

Մասնակիցները հնարավորություն կունենան հրապարակել դասընթացի շրջանակում ստեղծած իրենց լավագույն պատմությունները Media.am-ի «Ստուգված է» բաժնում։

Մասնակցության պայմաններ

Փաստերի ստուգման դասընթացը կանցկացվի ապրիլի 19-ին և 20-ին Դիլիջանում։

Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։

***

Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *