2024.03.19,

Քննադատ

ԱԲ-ն չոքեց մեր դռանը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տվյալ նյութը կազմված է երկու մասից։ Առաջին մասը կներկայացնի որոշ խնդիրներ, երկրորդը կբացահայտի ուրիշ խնդիրներ։ Վերջաբանը առաջ կքաշի այլ խնդիրներ։  

Մաս Ա 

Մամուլի խնդիրները Հայաստանում:

Հայաստանում մամուլի առջև կանգնած հիմնական խնդիրներից են ազատ խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները, քաղաքական միջամտությունը, ինքնացենզուրան և անկախ լրագրողական հետազոտությունների բացակայությունը:   

Երկրի իշխանությունները հաճախ քննադատության են արժանանում մամուլի նկատմամբ ճնշումների համար: Լրագրողները հաճախ են բախվում սպառնալիքների և ընդհուպ մինչև բռնության դեպքերի: Կան նաև պետական գործիչների զրպարտության հայցերի օրինակներ, որոնք լուրջ սահմանափակում են մամուլի ազատությունը:  

Մամուլի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում, իսկ շրջանային լրատվամիջոցները հաճախ ֆինանսական խնդիրների են բախվում: Բացի այդ, քաղաքական պայքարի մեջ, լրատվամիջոցները հաճախ ենթարկվում են քաղաքական կողմնորոշման: 

Եվրոպական կառույցներն ու միջազգային լրագրողական կազմակերպությունները հաճախ են կոչ արել Հայաստանի իշխանություններին բարելավել իրավիճակը և ապահովել մամուլի ազատությունը, սակայն էական առաջընթաց դեռևս նկատելի չէ: 

Մաս Բ 

Եթե կարդացիք նախորդ հատվածը, ապա զգուշացնեմ, որ տեքստը ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից (հետագայում՝ ԱԲ)։ Տրվել է զուտ մեկ հրահանգ. «Գրի կարճ հոդված Հայաստանում մամուլի խնդիրների մասին»։  

Տեքստը նույնիսկ չի խմբագրվել։

Իհարկե, կարելի է վիճել բովանդակության շուրջ։ Մի մասը միգուցե կասի, որ ուռճացված են խնդիրները։ Մյուսները, հակառակը՝ կասեն շատ թեթև է ներկայացված խնդիրը։ Բայց հարցը ավելի շուտ այլ ոլորտում է. ԱԲ-ն (տվյալ դեպքում՝ Claude-ը) արդեն տանելի հայերենով կարողանում է վայրկյանների ընթացքում՝ գրեթե առանց սխալների, տեքստեր ստեղծել։ Սա, մի կողմից, կբերի էլ ավելի շատ ջուր և օդ պարունակող քաղաքական և այլ տիպի վերլուծականների ստեղծման։ Մյուս կողմից, Փերֆեքթ TV և այլ սունկ լրատվականների որակը կարող է վերջապես աճել և մոտենալ բանականության՝ թեկուզ և արհեստական։  

Վերջաբան 

Մի կողմից ԱԲ-ն թույլ է տալիս խնայել ահռելի ժամանակ։ Սա ամենապարզ ու չարչրկված միտքն է։ Մյուս կողմից, չմոռանանք, որ Հայաստանում հանդիպում էին լրատվականներ, որտեղ մարդուն փոխարինում էին Google թարգմանիչով (սա սարկազմ չէ, իրական դեպքեր են արձանագրվել)։ Դե հիմա պատկերացրեք ինչ կլինի, երբ հանդիպեն որոշ խմբագրերի անարհեստավարժությունը, որոշ լրագրողների ծուլությունը և ԱԲ-ի արագությունը։ Միգուցե, սկսենք երազել Փերֆեքթ TV-ի ոսկե դարի մասին։  

Բայց իհարկե, ամեն դեպքում, նորմալ խմբագրություններին պետք է ԱԲ գործիքակազմը հնարավորինս արագ ընդգրկել աշխատանքի մեջ ու ԱԲ-ն դարձնել ամենօրյա գործիք։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *