ԵԱՀԿ Քարտուղարությունը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Թբիլիսիում կազմակերպվող ԵԱՀԿ դպրոցին և ԵԱՀԿ մոդելի կոնֆերանսին։
▪ ԵԱՀԿ դպրոցն անցկացվելու է 2024 թվականի հուլիսի 15-ից 17-ը և ներառելու է մի շարք ճեպազրույցներ և ինտերակտիվ սեմինարներ:
▪ Մոդելային համաժողովը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 18-ից 21-ը։
ԵԱՀԿ-ն հոգալու է մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ Վրաստան ճանապարհորդությունը, կացարանը և սնունդը:
Նախագծին աջակցում են ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։
Ովքե՞ր կարող են դիմել
- Ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի 18-ից 29 տարեկանն երիտասարդները, ովքեր սովորում կամ աշխատում են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտություն կամ բնապահպանական ոլորտներում։
- Տիրապետում են անգլերեն գրավոր և բանավոր խոսքին (B2 մակարդակ)
Մասնակցության համար անհրաժեշտ է
- Լրացնել դիմումը՝ պատասխանելով դիմումի բոլոր հարցերին և վերբեռնել ինքնակենսագրականը pdf ձևաչափով։
- Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 28 է։
- Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ապրիլի 20-ին։
- Դիմումի ընթացքում հանդիպող տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք դիմել [email protected]. հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: