Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սոցիալական մեդիայում բովանդակություն ստեղծողներին և ինֆլուենսերներին հրավիրում է գաղափարների իրագործման նորարական լաբորատորիա։ Այստեղ ընտրված մասնակիցները կանցնեն ասելիքը ձևակերպելու, տարածելու և հետևորդներ ներգրավելու դասընթացներ, կներկայացնեն նախագծեր, կստանան դրանք իրականացնելու հնարավորություն։
Ծրագիրը ներառում է․
Երկօրյա դասընթաց․ մասնակիցները կզարգացնեն հանրային կարևորության թեմաներին առնչվող իրենց գաղափարները․ անվտանգություն, կրթություն, քաղաքականություն, սոցիալական հարցեր, առողջ ապրելակերպ և այլն։
Նախապատրաստություն իրագործման առաջարկին (pitching)․ մասնակիցները ձեռք կբերեն ազդեցիկ բովանդակությունյ ստեղծելու, հասանելի ուղերձներ կազմելու, լսարանի և հետևորդների հետ արդյունավետ աշխատելու, ասելիքը հաղորդելու, տարածելու հմտություններ։
Մրցույթ․ նորարարական լաբորատորիայում մշակված երեք լավագույն գաղափարներն “Ինտերնյուսը Հայաստանում” կազմակերպության կողմից կստանան 2,000,000 – 8,200,000 դրամ ֆինանսավորում։
Մանրամասները՝ կից պանակում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 25-ն է։
Տեղեկատվական հանդիպում․ Մարտի 19-ին ժամը 17:00-ին կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար հետևեք հղմանը։
Նորարարական լաբորատորիան հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: