«Վավերագրելով դրաման». Արցախյան թեմայով հատուկ նախագիծ և վերապատրաստման դասընթաց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողների համար կազմակերպում է հատուկ նախագծերի արտադրության, տվյալների լրագրության և վավերագրության ձևաչափերի դասընթաց։  

Թեման Արցախի շրջափակումն ու բռնի տեղահանությունն են, մարդկային պատմություններն ու դեպքերը, որոնց լուսաբանման ու ներկայացման համար պահանջվում են հատուկ մոտեցումներ, գործիքներ ու հմտություններ։  

«Վավերագրելով դրաման» ուսումնական նախագիծը կվարի տվյալների լրագրության և ճգնաժամերի լուսաբանման փորձ ունեցող միջազգային մասնագետը։ Ծրագրին մասնակցող լրագրողները համատեղ կաշխատեն «Վավերագրելով դրաման» փորձարարական նախագծի վրա՝ հընթացս կիրառելով նոր գիտելիքն ու հմտությունները։ Վերապատրաստման ծրագրի մասնակիցները կսովորեն․  

– լրագրողական հատուկ նախագծերի կազմակերպում, արտադրություն, 

– ձևաչափի և լսարանի առանձնահատկություններ, 

– արխիվի, վավերագրությունների, տվյալների մշակում և ներկայացում։  

Ծրագրի փուլերն են․ 

– ընտրված լրագրողների հետ առցանց հանդիպում և գաղափարների քննարկում, 

– 4-օրյա դասընթաց՝ հրավիրված միջազգային մասնագետի մասնակցությամբ և «Վավերագրելով դրաման» փորձարարական նախագծի իրագործում։ 

Մասնակիցները կընտրվեն մրցութով, առավելությունը կտրվի այն դիմորդներին, որոնք․  

  • ունեն մուլտիմեդիա աշխատանքի փորձ, գաղափարներ, աղբյուրներ, նյութեր` Արցախի շրջափակման ու բռնի տեղահանության վերաբերյալ, 
  • պատրաստ են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին եւ ներգրավվել փորձարարական նախագծի աշխատանքներում,  
  • կարևոր են համարում լրագրողական համայնքի ջանքերի մեկտեղումը թեմայի լուսաբանման գործում։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց  հայտը։  

Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 17-ը։  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), [email protected], հեռ․՝ 055 89 57 00։  

Դասընթացն անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *