Բաց տվյալներ Հայաստան մրցույթ

2023 թ. դեկտեմբերի 25-ին մեկնարկում է բաց տվյալների վրա հիմնված նախագծերի Հայաստանում առաջին մրցույթը:

Բաց տվյալների (Open Data) կոնցեպցիայի զարգացումը նպաստում է հասարակության համար արժեքավոր տվյալների լայն տարածմանը, ազատ ու անխոչընդոտ հասանելիությանը և օգտագործմանը: Բաց տվյալները լայնորեն կիրառվում են տարբեր բնագավառներում` ներառյալ գիտությունը, պետական կառավարումը, բիզնեսը, կրթությունն ու քաղաքացիական հասարակությունը: Դրանք նպաստում են թափանցիկության բարձրացմանը, նորարարությանը և տեխնոլոգիաների զարգացմանը:

Մրցույթում հատուկ ուշադրություն է հատկացվում մշակույթի թեմայով բաց տվյալներին, որոնք կարևոր դեր են խաղում մշակութային ինքնության, կրթության և ընհանրապես հասարակության զարգացման գործում: Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունի, և դրա մասին կան զանազան տվյալներ, որոնք կարող են յուրօրինակ տեխնոլոգիական և լուսավորչական ծրագրերի հիմք դառնալ:

Մենք մասնակցության ենք հրավիրում տարբեր` այդ թվում բաց պետական աղբյուրների, Հայաստանի պատմության, մշակույթի և արվեստի, տնտեսագիտության և այլ ոլորտների մասին տվյալների վրա հիմնված նախագծերի հեղինակներին:

Մրցույթը կարող է հետաքրքիր լինել ծրագրավողորբերին (developer-ներին), հետազոտողներին ու տվյալների վերլուծաբաններին, թվային հումանիտար գիտությունների (digital humanities) մասնագետներին, տվյալների լրագրողներին և այլ մասնագետներին, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներում կայանալ ցանկացող ուսանողներին:

Անվանակարգեր

  1. Մշակութային հավելվածներ (Culture Apps): Այդ նոմինացիայի շրջանակներում ընդունվում են հայկական մշակույթին, պատմությանը և լեզվին վերաբերվող տեխնոլոգիական նախագծեր (հավելվածներ ու առցանց հարթակներ): Ում համար է. ծրագրային ապահովման մշակողների (software developers), ինչպես նաև թվային հումանիտար գիտությունների մասնագետների, այդ ուղղությունների վերլուծաբանների ու ուսանողների:
  2. Տվյալների վիզուալիզացիա (Data visualization): Նոմինացիայի շրջանակներում ընդունվում են Հայաստանի հետ կապված ցանկացած տվյալների վիզուալիզացիաներ: Նախասիրություն կտրվի մշակված դիզայնով ինտերակտիվ վիզուալիզացիաներին:  Ում համար է. դիզայներների, ինֆոգրաֆիկայի վրա մասնագիտացված լրագրողների, այդ ուղղությունների վերլուծաբանների ու ուսանողների:

Մրցանակային ֆոնդը կազմում է 3000 ԱՄՆ դոլար:

2024 թ. փետրվարի 18-ը մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջին օրն է:

Դիմելու համար հարկավոր է այցելել մրցույթի կայք։

Հաղթող ծրագրերի հեղինակների մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. մարտի 2-ին միջազգային նախաձեռնության մաս կազմող հայաստանյան Բաց տվյալների օրվա շրջանակներում:

Միջազգային Բաց տվյլաների օրը Բաց գիտելիքի հիմնադրամի (Open Knowledge International Foundation) կողմից կազմակերպված նախաձեռնություն է, որին աջակցում են մի շարք միջկառավարական և միջազգային կազմակերպություններ, այդ թվում Միացյալ ազգերի կազմակերպությունը և Համաշխարհային բանկը: Համապատասխան միջոցառումները անցկացվում են ասխարհի բոլոր կողմերում:

Հուսով ենք, որ մրցույթը կխթանի մշակողների ու հետազոտողների բեղմնավոր աշխատանքն ու մասնագիտական համայնքի կայացումը, դրանով իսկ բարձրացնելով Հայաստանում բաց տվյալների արժեքն ու որակը:

Մրցույթի կազմակերպիչ` «Օփըն Դատա» բաց տվյալների մշակման կենտրոն ՀԿ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *