Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ փորձագետ-հեղինակների համար, որոնք կներգրավվեն «Մեդիագրագիտության» շտեմարան-ձեռնարկի թեմատիկ բաժինների բովանդակության մշակման և ստեղծման գործում։
Շտեմարանը նախատեսված է ֆորմալ և ոչ ֆորմալ դասավանդողների և երիտասարդական աշխատողների համար մեդիագրագիտության դասընթացներ և կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
Շտեմարան-ձեռնարկը ստեղծվելու է առցանց և տպագիր տարբերակներով, ներառելու է 5 թեմաներ, որոնք կպարունակեն կիրառելի աշխատանքային գործիքակազմ՝ թեմայի տեսություն, առաջարկվող թեմատիկ նյութի մանրամասն կառուցվածք, վարժություններ և գործնական աշխատանքներ, աուդիո-վիզուալ բաղադրիչ, խաղեր, կոմիքսներ, փոդքասթ։
Շտեմարանը բաղկացած կլինի հետևյալ թեմատիկ բաժիններից (յուրաքանչյուր բաժնի համար կարող են դիմել առանձին բովանդակություն ստեղծող հեղինակներ)
- Թվային բնիկներ և ինքնություն
- Պատասխանատու մասնակցություն
- Քննադատական մտածողություն
- Դավադրության տեսություններ
- Սոցիալական մեդիա և ինֆլուենսերներ
Թեմաների ներկայացման, վիզուալ լուծումների եւ մյուս բաղադրիչներից յուրաքանչյուրի ստեղծման համար մրցույթին կարող են դիմել`
- փորձագետ-հեղինակներ (լրագրողներ, մեդիա փորձագետներ), որոնք հետաքրքված են մշակելու ներկայացված թեմայի հիմնական բովանդակությունը
- նկարազարդող-դիզայներներ (կոմիքսների ստեղծման, շտեմարանի ձևավորման համար)
- Տեսալսողական բովանդակություն ստեղծողներ (փոդքասթերներ, վիդեո պրոդյուսերներ, սցենարիստներ, թվային հեղինակներ)
Շտեմարանի թեմաների և ձևաչափի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փորձագետ-հեղինակների ընդհանուր պարտականությունները․
- Աշխատել մշակված ընդհանուր հայեցակարգի շրջանակում
- ՄՆԿ փորձագիտական թիմի հետ աշխատել թեմայի զարգացման, ընդհանուր դրույթների մշակման, թեմատիկ նյութի ստեղծման ուղղությամբ
- Համագործակցել աշխատանքային թիմի հետ՝ ապահովելու թեմայի ներկայացման բոլոր բաղադրիչների համապատասխանությունն ու փոխլրացումը,
- Ժամկետներին համապատասխան ներկայացնել պահանջվող նյութը՝ համաձայն անհատական տեխնիկական առաջադրանքի
Պահանջներ․
- Բարձրագույն կրթություն թեմային առնչվող ոլորտում կամ նշված ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն
- Խորացված գիտելիքներ և փորձ ընտրված թեմայի ներկայացման, դասավանդման կամ հետազոտման շրջանակում
- Նախկինում արված աշխատանքների հղումներ (առնվազն 2-3 աշխատանք)
Շտեմարանի բովանդակության ստեղծման աշխատանքների իրականացման համար կսահմանվի 40 օրյա ժամկետ համապատասխան թեկնածուների ընտրությունից հետո։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2023թ. սեպտեմբերի 12-ը ներառյալ։
Լրացված հարցաթերթը և ինքնակենսագրականը պետք է ուղարկել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ թեմա դաշտում նշելով՝ «Medialiteracy toolkit»:
Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: