Հեռուստասեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը: Մասնակցության հայտ է ներկայացրել 2 հեռուստաընկերություն՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա հեռուստաընկերություն») և «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն:
Հանձնաժողվի որոշմամբ՝ 2 հեռուստաընկերություններն էլ 2023 թվականի օգոստոսի 2-ին պետք է հրապարակեն իրենց հայտերն ու կից փաստաթղթերը:
Այս մրցույթի անհրաժեշտությունն առաջացել էր 2022 թվականին, երբ ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցկացման ժամանակ սլոթերի քանակը 5-ի փոխարեն սահմանել էր 4, քանի որ դատարանի վճռով մեկ սլոթի մրցույթը սառեցված էր։
Արդյունքում, 2023-ի հունվարի 21-ից դադարեցվել էր Երկիր Մեդիա հեռուսաընկերության հանրապետական հեռարձակումը: Հինգերորդ սլոթը, որը, կարող էր զբաղեցնել Երկիր Մեդիան, վիճարկվում էր դատարանում։
2023-ի մարտին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխության արդյունքում Երկիր Մեդիային հինգ ամսվա վերգետնյա հեռարձակման դադարեցումից հետո հունիսի 30-ին վերադարձավ հանրապետական եթեր։
Արդեն աշնանը պարզ կդառնա, թե երկու հեռուստաընկերություններից, որը կստանա հանրապետական սփռման իրավունք:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: