Բովանդակության տարածման և լսարանի ներգրավման մասնագետի աշխատանք Ինտերնյուսում

Ինտերնյուսն աշխատանքի է հրավիրում բովանդակության տարածման և լսարանի ներգրավման մասնագետի՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում. ծրագրի նպատակն է աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։

Կիրառելով նորարարական մոտեցումներ՝ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և կձևավորի նպաստավոր միջավայր հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:  

Բովանդակության տարածման և լսարանի ներգրավման մասնագետը փորձագիտական թիմի օգնությամբ կաջակցի գործընկեր լրատվամիջոցներին լսարանի ներգրավվածությունն ու բովանդակության տարածումն ընդլայնելու հարցում։  

Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է։

Ակնկալվում է, որ մասնագետը աշխատանքը կսկսի 2023թ․ սեպտեմբերին մինչև 2028թ․-ի մարտի 14-ը՝ ամբողջ դրույք զբաղվածությամբ։ 

Հիմնական գործառույթները

  • Ձևավորել փորձագիտական թիմ և և համակարգել թիմի աշխատանքը։
  • Մասնակցել գործընկեր լրատվամիջոցների և բովանդակություն ստեղծողների ընտրությանը՝ ծրագրի կողմից տրամադրվող դրամաշնորհների, կրթաթոշակների և տեխնիկական աջակցության համար:
  • Որպես մենթոր աջակցել ծրագրի շրջանակում տարբեր դրամաշնորհներ ստացած գործընկերներին՝ նրանց ստեղծած բովանդակության տարածումն ու լսարանի ներգրավումը մեծացնելու հարցում, օգնել նրանց ստեղծել ավելի գրավիչ մուլտիմեդիա նյութեր, որոնք հարմար են առաջին հերթին սոցցանցերում տարածման համար, աջակցել այս մոտեցումների ներդրմանը խմբագրությունների աշխատանքում։
  • Հիմնվելով ծրագրի ընթացքում իրականացվող հետազոտությունների ու արվող բացահայտումների վրա՝ գործընկեր լրատվամիջոցների համար մշակել լսարանի ներգրավվման ռազմավարություն։
  • Զարգացնել հարաբերությունները հայաստանյան լրատվամիջոցների և բովանդակություն ստեղծողների հետ՝ բացահայտելու ծրագրի հնարավոր շահառուներին և ընդլայնելու ծրագրի պոտենցիալ հասանելիությունը:
  • Մասնակցել ծրագրի հաշվետվությունների կազմմանը, մոնիտորինգի և գնահատման տվյալների հավաքագրմանը և այլ ընթացիկ ծրագրային աշխատանքներին։
  • Մշտապես հետևել տեխնոլոգիական զարգացումներին, վերլուծություններին, մեդիա դաշտում բիզնես միտումներին։
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։
  • Հավատարիմ լինել Ինտերնյուսի հիմնական արժեքների և տեխնոլոգիաների օգտագործման քաղաքականությանը։

Անհրաժեշտ որակավորումներ և պահանջներ

  • Հայաստանում աշխատելու թույլտվություն։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական մեդիա մարքեթինգի, բովանդակության տարածման, լսարանի վերլուծության և ներգրավվածության, լրատվամիջոցներին տեխնիկական աջակցության ոլորտներում։
  • Հայաստանում մեդիա դաշտի խորը պատկերացում։
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Հայաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների մասին ընդհանուր պատկերացում։
  • Համապատասխան համալսարանական որակավորում և համարժեք մասնագիտական փորձ։
  • Հայերենի սահուն և անգլերենի լավ իմացություն:

Առավել մանրամասն հայտարարության և դիմելու ձևի համար անցնել այս հղումով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *