2023.07.11,

Նյուսրում

Մարդիկ առանց մեդիա

Իսկ դուք որքա՞ն ժամանակ կարող եք ապրել առանց մեդիայի՝ ինտերնետի, հեռուստատեսության կամ կապի որևէ տեսակի. մե՞կ, երկո՞ւ օր, գուցե՞ երկու շաբաթ։ 

Դժվար է մեր օրը պատկերացնել առանց, օրինակ, սմարթֆոնի։ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկի՝ Վարդենիկի սարերում ապրող մարդիկ ոչ միայն պատկերացնում, այլև ապրում են առանց մեդիայի որևէ տեսակի։ 

Սարի բնակիչները իրենց փոքր գյուղը կոչում են «Ազզներ», որտեղ գյուղացիները բարձրանում են իրենց ընտանի կենդանիների հետ մայիսի վերջին ու հետ գալիս՝ ցրտերն ընկնելուն պես։ Ազզներում ապրող 18 ընտանիք 4-5 ամիս կտրվում է աշխարհից՝ չունենալով հեռախոսակապ, համակարգիչ, հեռուստացույց կամ կապի մեկ այլ միջոց։ Նորություններից հետ չմնալու միակ ճանապարհը գյուղից սար բարձրացող մարդիկ են, ովքեր բնակիչների են հասցնում  վերջին կարևոր նորությունները։ 

Վաչագան և Սվետա Մակվեցյաններիի խոսքերով սարում ապրելու ժամանակ չեն էլ մտածում հեռուստացույցի կամ ինտերների մասին։ Երեխաների համար երբեմն դժվար է լինում, չնայած երեխաներն էլ իրենց առօրյան են ստեղծում մեդիայից կտրված իրենց «աշխարհում»։

Ազզներ սարը

 

Վաչագան և Սվետա Մակվեցյանները

 

Սվետա Մակվեցյանը

 

Վաչագան Մակվեցյանը

 

Արծվիկ Դավթյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *