«МOST՝ վկաներ» փառատոնի աշխատարանին միանալու բաց կանչ

Հունիսի 20-25-ը Երևանում կանցկացվի «МOST՝ վկաներ» վավերագրական փառատոնը։ Այն անդրադառնալու է պատումներին, որոնք ուղեկցում են հետխորհրդային տարածքի ռազմական հակամարտություններն ու ընդգծում զուգահեռները՝ ներկա պատերազմներում մարդկանց փորձառությունների միջև։

Ծրագրում ֆիլմերի ցուցադրություններ են, ֆոտո նախագծեր, քննարկումներ և թատերական ներկայացումներ։

Փառատոնը կարելի է համարել հեղինակի և լսարանի հարաբերություններն ուսումնասիրող փորձ, որը նման է երկխոսության՝ երկու հավասարազոր դերակատարների միջև, որոնք ներգրավված են համատեղ ստեղծագործական գործընթացում:

Փառատոնը հրավիրում է 5 երիտասարդ հեղինակների (գրողների, լրագրողների) մասնակցելու գրելու աշխատարանին (Writing Laboratory)։ Նրանք կներգրավվեն տարբեր քննարկումներում և կմեկնաբանեն փառատոնին ներկայացված նախագծերը։ Հետագայում նրանց աշխատանքի արդյունքները կհրապարակվեն փառատոնի վիրտուալ ամսագրում։

Աշխատարանը կանցնի օֆլայն, այն կվարեն մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը, մարդաբան, «МOST՝ վկաներ» փառատոնի հիմնադիր Մարիա Ուտեխինան և մարդաբան, Samizdat փառատոնի համահիմնադիր Նատալիա Գուզևատայան։

Աշխատարանի, ինչպես նաև փառատոնի հիմնական լեզուն անգլերենն է։ Վերջնական տեքստը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն: Անհրաժեշտ է լրացնել հայտը։ Բաց կանչը կտևի մինչև հունիսի 15-ը։ Մասնակիցների ցանկը կհրապարակվի հաջորդ օրը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *