2013.06.11,

Նյուսրում

«Journal Tactile»՝ «Le Monde»-ի նոր առաջարկը միջազգային մեդիա շուկային

«Le Monde»-ը ընթերցողին ներկայանում է առաջարկների միանգամայն նոր  փաթեթով՝ տպագիր և online տարբերակներում:

Bi-media տարբերակով հրատարակվեց նոր տնտեսական  օրաթերթ «Eco & Entreprise» 8-16 էջի սահմաններում: Ինչպես արդեն անվանումն է հուշում, թերթն ունի տնտեսական ուղղվածություն և լուսաբանելու է հիշյալ ոլորտն ու ձեռնարկությունների գործունեությունը, իսկ «+M Economie+ du Monde. fr.» ալիքը հեռարձակելու է տնտեսական դաշտին վերաբերող հաղորդումներ:

Վեբ կայքում, վճարովի և անվճար տարբերակներում, lemonde.fr-ն առաջարկում է տնտեսական գործունեության առավել ամուր առողջացում միախառնված անընդհատ հակազդելու, ուսուցման, բովանդակային հարստության և փորձաքննության հետ: «Վճարովի տարբերակում կայքն իր բաժանորդներին կմատուցի էքսկլյուզիվ մինչ պաշտոնական բացահայտումը»,- ընդգծել է« Le Monde»-ը:

Այս նոր առաջարկը,  ինչպես նաև «Le Monde» շաբաթաթերթի հավելվածը և մուլտիմեդիա  առաջարկը նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Իզրահելեվիչի մտահղացումն էին,  որը հանկարծամահ եղավ անցյալ տարվա դեկտեմբերին:

Թերթի ներկայիս տնօրեն Նատալի Նուգայրեդը նշել է, որ իրենք կյանքի են կոչելու այն բոլոր մտահղացումները, որոնք նպատակ ուներ իրագործել նախկին տնօրենը: Ներկայացնելով նոր փաթեթը նա  մասնավորապես ասել է. «Ինչպես մյուս մեծ թերթերը, «Le Monde»-ը նույնպես ապրում է թվային հեղափոխության [[wysiwyg_imageupload:484:]]ժամանակաշրջան, որը ձևափոխում է ընթերցանության ավանդույթները: Պահպանելով հանդերձ անվճարի խիստ կարևոր տարածքը  մենք առաջարկում ենք նոր՝ հարստացված տարբերակ, որը կլինի վճարովի»:

Մայիսին թերթն իր ընթերցողներին ներկայացրել է միանգամայն նոր առաջարկ, որը նորամուծություն է ոչ միայն ֆրանսիական մեդիա շուկայում, այլև՝ միջազգային: Դա iPad և iPad mini թվային թաբլեթներին միայն հասանելի նոր՝ «Journal Tactile enrichi» օրաթերթն է (համառոտ՝ «JT»), որը մոտ ապագայում հասանելի կլինի նաև  Android համակարգով:

«Կոտրելու համար PDF համակարգով անշարժ էջեր ընթերցելու  ավանդույթը մենք որոշեցինք ցնցել ավանդական ընթերցանության կոդերը առաջարկելով հորիզոնական, գծային և սահուն հարմարեցում օրաթերթին  և նրա հավելվածների բովանդակությանը»,- ասել է թերթի տնօրինությունը: Այս առաջարկը նաև հարմարեցում է բջջային կապի միջոցներով ինֆորմացիայի աճող սպառմանը և ամեն օր կեսօրից հետո  «Le Monde» պարբերականը (քանի որ երեկոյան թերթ է) ու թաբլեթները ընթերցողին կներակյացնեն օրվա լրահոսը և ողջ մամուլը նոր հավելվածների փնջով:«Eco & Entreprise» օրաթերթ, «Science & médecine», «Geo & politique», «Le Monde des livres», «Culture & idées», «Sport & forme» շաբաթաթերթեր, նաև՝ ամենամսյա «Argent & patrimoine», «Universités & écoles» պարբերագրերը, որոնք հասանելի կլինեն iPad շոշափելի էկրանին, ինչպես նաև PDF-ով, ելնելով ընթերցողի ընտրությունից:

Հեղաշրջում ընթերցանության ավանդույթներում

Թերթն իր ընթերցողին առաջարկում է նաև տեղեկատվությունը կարդալու նորամուծություն: Հոդվածները հարստացված են հաղորդագրություններով, լուսանկարներով, տեսանյութերով, թղթապանակներով, որոնք ամբողջացնում են նյութը և ընթերցանությունը: Գրաֆիկական կոդերի կիրառումը ակնառու են դարձնում խմբագրության առաջնորդող հոդվածների ընտրանին: Բովանդակային ցանկի միջոցով մատի թեթևակի հպումով շատ հեշտ կարելի է գտնել հոդվածը ելնելով ընթերցողի հետաքրքրություններից: Հորիզոնական թերթումը, արագ և ինտուիտիվ, հափշտակում է ընթերցողին տալով բացահայտումների հաճույքը, որտեղ միայն հայացքի փոփոխությամբ կարող է փոխվել էջը, բացվել կամ փակվել, հարթվել «թղթի» ծալվածքը, իսկ էջեր թերթելը թղթի շրշյունն են հիշեցնում: Տեխնիկական այս նորամուծությունները ևս նպաստում են կայքէջի նկատմամբ հետաքրքրության մեծանալուն և այն ընթերցանության համար առավել հրապուրիչ դարձնելուն: «Եվ սա դեռ սկիզբն է»,- հավաստում է տնօրենը:

«Le Monde»-ն առաջարկում է նաև մուտք իր արխիվ 1944թ. մինչ մեր օրերը:

«Մենք ունենք անթիվ հաղթաթղթեր արագորեն հասնելու համար այս նոր հորիզոններին: Նրանք խոստումնալից են : Մենք ցանկանում ենք համարձակորեն ներդնել դրանք՝ ընթերցողին տալու համար մեծ արժեք ներկայացնող տեղեկատվություն, ճշգրտված, հիմնավորված և կենսունակ: «Le Monde»-ը դա կանի հավատարիմ մնալով ինքն իրեն. հարստացված հրատարակություն և մեր անկախության սկզբունքների պաշտպանություն բոլոր իշխանությունների նկատմամբ»,- եզրահանգել է տիկին Նուգայրեդը:

Պատրաստեց՝ Մետաքսե Պետրոսյան
Ըստ՝ Le Monde-ի և France-Presse-ի նյութերի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *